Հայ Առաքելական Եկեղեցին մարտի 20-ին նշում է Ծաղկազարդի տոնը:
Մեծ պահքի վերջին կիրակի օրը նշվող տոնը նվիրված է Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակին:
Այդ օրը նշանավորում է Հիսուս Քրիստոսի տանջանքների ու տառապանքների շաբաթվա սկիզբը, որ Նա կրեց՝ Իր վրա վերցնելով մարդկության մեղքերը: Ծաղկազարդի տոնի խորհրդի՝ Քրիստոսի՝ Երուսաղեմ մուտքի մասին վկայում են բոլոր չորս ավետարանիչները: Զատկի տոնախմբության համար Երուսաղեմ գնացող մարդիկ դուրս են եկել Քրիստոսին ընդառաջ՝ բացականչելով՝ «Օվսաննա Բարձրյալին, օրհնյալ լինի Նա, ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում եւ Փառք բարձունքներում» Ժողովուրդը Երուսաղեմում նրան ընդունել է խանդավառությամբ` ձիթենու եւ արմավենու ճյուղերը, ինչպես նաեւ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա: Համաձայն եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջև հանդերձներ նետելը խորհրդանշել է մեղքերից ազատվելը: Ոստեր և ճյուղեր ընծայելը խորհրդանշել է առանձնակի պատիվներ և հանդիսավորություն: Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը ժամերգությունից հետո, բաց վարագույրով մատուցվում է Ս. Պատարագ: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստերը և բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, որոնք պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսին հետևողների խոնարհությունը:

Տիրոջ մուտքը Երուսաղեմ

Պետք է նաև այն իմանալ, որ հրեաները շատ անգամ էին ցանկացել բռնել Նրան ու սպանել, սակայն Քրիստոս խույս էր տվել նրանցից, որովհետև Իր ժամը դեռ չէր հասել: Իսկ այսօր, երբ հասնում է ժամը, Իր կամքով գալիս է Երուսաղեմ՝ չարչարանքների վայրը, որպեսզի Իր մահով փրկի աշխարհը:
Հարց. -Ինչո՞ւ այսօր Տերը մեծ պատիվ ընդունեց հրեաներից:
Պատասխան. -Քրիստոս Իր մահվանը մոտենալով, այդ պատիվը նախատինքով հանձն առավ և գործով ցույց տվեց, որ աշխարհի փառքի վախճանը նախատինքն է: Նա այդ օրն ութ պատիվ ընդունեց հրեաներից, իսկ Ավագ ուրբաթ, դրա փոխարեն, ութ նախատինք կրեց:

Ծաղկազարդի տոնից հետո՝ երկուշաբթիից մինչեւ Սուրբ Հարության տոնը կոչվում է Ավագ շաբաթ:
Ծաղկազարդի տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ հռչակվել է որպես Մանուկների օրհնության օր:

Комментарии
Отправить комментарий