Ծաղկազարդ

Այս տարի Ծաղկազարդը Հայոց եկեղեցիներում նշվեց մարտի 20-ին: Գրադարանի <<Բարձրաձայն ընթերցանության>> խմբակի անդամները այցելեցին Ս.Սարգիս եկեղեցի և մասնակցեցին Ծաղկազարդի տոնին: Նրանք լսեցին տոնի առթիվ մատուցված Պատարագը: Աշակերտները աղոթեցին և մոմեր վառեցին: Նրանք արդեն ծանոթ  էին տոնի խորհրդին և գիտեին,որ Տիրոջը Երուսաղեմում դիմավորել են ձիթենու և ուռենու ճյուղերով,ինչպես նաև իրենց հագուստներն են փռել նրա ոտքերի տակ: 


Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդի տոնը,որը  նվիրված է  Հիսուս Քրիստոսի՝Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակին: Այդ օրը Մեծ պահքի վերջին կիրակին է և նշանավորվում է Նիսուս Քրիստոսի տանջանքների ու տառապանքների շաբաթվա սկիզբը, որը նա կրեց ՝իր վրա վերցնելով մարդկության մեղքերը: Ծաղկազարդի նախօրեին՝շաբաթ օրը, բացվում է խորանի վարագույրը, իսկ Ծաղկազարդի օրը բաց վարագույրով մատուցվում է Ս.Պատարագ: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստերը և բաժանում ժողովրդին: Ծաղկազարդից հետո սկսվում է Ավագ շաբաթը,որը ավարտվում է Զատիկի ՝ Հիսուսի Քրիստոսի Հարության տոնով:

Комментарии