
«Զատկի տոնին սեղաններին դրվում է ձկնեղենից պատրաստված ուտեստներ, վայրի ուտելի բույսեր, քաշովիներ, ներկած ձու, գինի: Փլավը հայկական ուտեստ չէ՝ արաբական է, փոխարեն հայկական մառանում կան քաշովիներ՝ բրինձ, բլղուր և ծլովի այլ բույսեր, որոնք մտնում են մեր կերակուրների ցանկ:
Չամիչով փլավը քրիստոնեական խորհուրդ ունի և պարտադիր է Զատկի սեղանին: Սպիտակ բրինձը խորհրդանշում է քրիստոնյաներին, որոնք Քրիստոսի արյամբ մաքրվել են, իսկ չամիչը խորհրդանշում է եկեղեցու սրբերին, ովքեր իրենց մարտիրոսությամբ և նվիրումով քաղցրացնում են եկեղեցին:


Զատկի ձուն պետք է միայն կարմիր ներկով ներկել, քանի որ այն խորհրդանշում է Քրիստոսի թափած արյունը: Մնացած գույներն ընդունելի չեն: Շաբաթ երեկոյան արդեն ուտեստները կարող են պատրաստ լինել և ճրագալույցի պատարագից հետո կարելի է նստել տոնական սեղանի շուրջը:
Комментарии
Отправить комментарий