Ապրիլի 1-ը հումորի և երգիծանքի օր


    Ապրիլի 1-ին ողջ աշխարհը նշում է Երգիծանքի և հումորի օրը: ՀՀ կառավարության 2006թ. փետրվարի 16-ի հատուկ որոշմամբ ապրիլի մեկը պետականորեն ճանաչվել է որպես Հումորի և երգիծանքի պաշտոնական օր: Սա նշանակալի իրադարձություն էր այն առումով, որ նախ պետությունը կարևորեց հումորի և երգիծանքի դերն ու նշանակությունը, ապա` հաղթահարվեց խաբել քարոզող «խրախուսանքը»:

    Բոլոր ժամանակներում էլ որակյալ հումորն ու երգիծանքը եղել են զորեղ միջոց ինչպես հասարակական-մշակութաբանական բազմաթիվ խնդիրների, այնպես էլ առօրյա-կենցաղային հոգսերի հաղթահարման կամ գոնե մեղմացման համար:
    Համաձայն որոշ կարծիքների` ապրիլի 1-ին Երգիծանքի և հումորի օրը նշելը պայմանավորված է գարնան արևադարձի հետ: Այդ օրվա կապակցությամբ տոնակատարությունները միշտ ուղեկցվել են կատակներով և ուրախությամբ:
    Մեկ այլ վարկածի համաձայն` Երգիծանքի և հումորի օրը պայմանավորված է Ֆրանսիայում Նոր տարվա տոնը նշելու հետ: Մինչ հունվարի 1-ին Նոր տարին նշելը, այդ տոնը Ֆրանսիայում նշվել է ապրիլի 1-ին:
    Տարիներ անց որոշ մարդիկ շարունակում էին Նոր տարին նշել հին տոմարով, և այդ պատճառով նրանց ծաղրում էին` անվանելով «ապրիլյան խենթեր»:

    «Առաջ ապրիլի 1-ը անվանում էին «խաբելու օր», բայց, քանի որ հիմա բոլոր օրերն են «խաբելու օր», եկեք ապրիլի 1-ը հումորի օր անվանենք». այս խոսքերը Արամայիս Սահակյանինն են:
    Ապրիլի 1-ը Ծիծաղի եւ հումորի համաշխարհային օրն է: Տոնի ծագման վերաբերյալ մի քանի վարկած կա: Հին Հռոմում, օրինակ, եղել է «Հիմարների տոն», որը նշվել է փետրվարի կեսերին: Ըստ մեկ այլ վարկածի` ապրիլի 1-ը որպես ծիծաղի օր նշելն առնչվում է գարնանային արեւադարձի հետ: 2006 թվականից ՀՀ կառավարությունը հատուկ որոշմամբ սահմանեց, որ այսուհետ ապրիլի 1-ը պաշտոնապես նշվելու է որպես Երգիծանքի եւ հումորի օր:
    Ապրիլի 1-ը, որպես ուրախության, ծիծաղի տոն՝ տարբեր երկներում նշում են տարբեր կերպ:
    Գերմանիայում եւ Ավստրիայում ապրլի 1-ը համարվում է «դժբախտ օրե: Այն մարդը, ով ծնվել է ապրլի 1-ին, ըստ նրանց, կարող է դժբախտը լինել: Լեգենդի համաձայն, այս օրը ծնվել է դավաճան Հուդան, եւ հենց այս օրն է սատանան «ներխուժել» երկիր: Գյուղերում չեն աշխատում, նոր գործեր չեն սկսում: Այս երկրներում միմյանց խաբելու ձեւը առանձնանում է նրանով, որ բնակիչները ասում են այնպիսի բաներ, որոնք իրականության մեջ չեն կարող լինել, օրինակ,  ուղարկում են որեւէ մեկին դեղատուն եւ խնդրում այնտեղից գնել փայտոջիլի միս:
    Ֆինլանդիայում կատակների եւ ծիծաղի տոնը վերջին ժամանկներում է ի հայտ եկել: Այստեղի կատակները նույնպես որևէ անհավանական, գոյություն չունեցող իրերի հետ է կապված: Մեծ վերանորոգումների, հաց թխելու ժամանակ, երեխաներին ուղարկում են որևէ հարևանի տուն՝ բերելու այնպիսի մի իր, որը գոյություն չունի` համոզելով նրանց որ այդ իրը կա եւ շատ անհրաժեշտ է, օրինակ, ապակե մկրատներ: Հարևաններն էլ տեղյակ լինելով տոնի մասին, «մտաբերում էին», որ այդ իրը տվել են մեկ այլ հարևանի` ուղարկելով երեխային նրա տուն…
    Ապրլիլի 1-ին Ֆրանսիայի փողոցներում հանդիպում են այնպիսի մարդիկ, ովքեր իրենց ուսին դրած ձկներ են տանում: Այդ ձուկը կարող է լինել թղթից, պոլիեթիլենից, կերամիկայից եւ այլ մատերիալներից: «Ձկով» կատակում են հետևյալ կերպ. նրանից կապում են կարթ, որը շատ անսպասելի կերպով ամրանում է որևէ մեկի հագուստից, եւ այդ մարդը չնկատելով այն՝ իր մեջքին կապած տանում է, իսկ կողքի մարդիկ ուրախանում եւ ծիծաղում են: Խաբված մարդը քայլում է եւ տեսնելով մարդկանց անորոշ ժպիտը, զարմանում, թե ինչի վրա են նրանք ուրախանում: Խաբված մարդը ստանում է «ապրիլյան ձուկե անվանումը:
    Ռուսաստանում ապրիլի 1-ը «Ծիծաղի օր» է հայտարարել Պետրոս Առաջինը: Պատմագիրների վկայությամբ` կայսրն այդպիսի վճիռ է կայացրել ամեն առավոտ ենթակաների մթին ու դժգոհ դեմքերը տեսնելուց և վերջիններիս կցկտուր ու անհոդաբաշխ զեկույցները լսելուց հետո: Ավելին` ծիծաղի դերն ու կարևորությունը գիտակցած կայսեր հրահանգով, 1702 թվականին հենց Մոսկվայի սրտում` Կարմիր հրապարակում, կառուցվել է փայտամած մի շինություն` կատակերգական ներկայացումներ բեմականացնելու համար:
    Հաճախ ծիծաղենք, չէ որ ծիծաղը երկարացնում է մարդկանց կյանքը: «Եթե մարդը լավ է ծիծաղում, նշանակում է՝ լավ մարդ է»,- ասել է Ֆյոդոր Դոստոնսկին:

    Комментарии