Գոհար Մարտիկյան-Ապրելու բանաձև


     Բարձրաձայն ընթերցանության խմբակի անդամների այսօրվա բարձրաձայն  ընթերցանության թեման Արցախյան ազատամարտում հերոսացած հայ քաջորդիների կյանքի ու սխրանքնեի մասին պատմող Գոհար Մարտիկյանի <<Ապրելու բանաձև>> գրքից  էր: Քաջարի հայորդիների մասին   պատմությունների յուրաքանչյուր հերոսի կյանքը տարբեր էր,չնայած բանաձևը մեկն է եղել. նրանք կերտել են հաղթանակ ու կռվել հանուն հայրենիքի: Խմբակի անդամները հատվածներով կարդացին  Կարապետ Քահքեջյանի,Արթուր Բեգչանյանի , Վաչագան և Արմեն Ավետյանների մասին: Աշակերտները հպարտությամբ էին խոսում նրանց սխրանքների մասին,բայց ցավ էին ապրում նրանց կորցնելու համար: Արցախյան ազատամարտի հաղթանակով ջնջվեց զոհի այն խարանը, որն այնքան ցավ էր պատճառում եղեռնազարկ հայերի ժառանգներին, որոնք ոտքի ելան և ցույց տվեցին հայ բազկի ուժը, հաղթելու աննահանջ կամքը: Հայ զինվորի հոգին դեպի երկինք սավառնեց ու միացավ այն արդար զորաբանակին, որոնք գալու են իրական արդարություն հաստատելու:
   Մեր հերոսների հիշատակը պահպանելու համար հարկավոր է նախ նմանվել նրանց ու նրանց պես նվիրվել հայրենիքին  ու հայի տեսակի պաշտպանությանը:

Комментарии