

Պոեմն ամբողջությամբ յուրահատուկ վեճ է աշխարհի հետ: Մահարին խոսում է քարավանի հետ՝տիրող արատների ու անօրինությունների մասին: Յուրաքանչյուր սուրահում այդ վեճն ընդունում է ուրույն երանգներ,զգացումների ու խոհերի հոսանքին խառնվում են նոր վտակներ: Իրար հաջորդող սուրահներում բացվում են Աբու-Լալա Մահարու բազմազան տրամադրությունները,կենտրոնանում խոհերը՝հայրենիքի,հողի, ուժեղների և ստրուկների,հարստության և աղքատության, չարի ու բարու կեղեքման հրապարակների ու պիղծ շուկաների շուրջ: Վերջին սուրահներն արդեն ողողվում են պայծառ տրամադրություններով: Անապատի, պայծառ արևի և ազատության ներբողն ավարտում է հերոսի վեճն աշխարհի դեմ՝ դրսևորելով նրա հոգեկան ներդաշնակությունը անխարդախ, անսահման ազատ բնության հետ:
Комментарии
Отправить комментарий