
Նոր տարվա տոնին նախապատրաստվելու ընթացքում կարևոր էր բնակարանի մաքրությունը, ընտանիքի անդամների լողանալը և նոր հագուստ հագնելը: Գլխավոր պատրաստությունը ուտելիքների շուրջն էր: Մեծ նշանակություն էր տրվում մրգերին: Չոր ու թարմ մրգերը չամիչի ու ընդեղենի հետ կազմում են ամանորյա սեղանի հիմնական բաղադրիչները: Նոր տարվա սիրված անուշեղեններից են աղանձը և <<Կաղանդ>> կոչվող անուշը: Նախուտեստների առանցքը կազմում էին բազմաթիվ խմորեղենները, ծիսական հացը:

Հոր տարուն իրար մաղթում էին <<չարի անհետացում, բարու գալուստ, մուրազների կատարում, կարմիր օրեր, կարմիր շորեր, կուշտ փոր, տունը շեն...>>:

Մուրազներուդ չիմ կատարի,
Ձեր տուն մտնու հազար բարի,
Աճար, ցորեն, կորեկ, գարի;
Լոռի
Բարով եկար,հազար եկար,
Խերով եկար թազա տարի,
Թասը լցնեմ կարմիր գինով,
Փլավ բերեմ ոսկե սինով,
Ամբարս լցնեմ բերք ու բարի,
Բարով եկար, հազար բարի,
Ալյուր ,ցորեն,հաճար, գարի,
Խերով եկար թազա տարի:
Էջմիածին
Նոր տարում հնչում էին բարեմաղթանքներ:

Միշտ ուրախ իլեք,հացը բոլ իլի
Աչքը կուշտ իլի,ձեզ ել փայ իլի,
Մեզ ել փայ իլի,միշտ ուրախ ապրենք,
Մի լավ քեփ քաշենք...
Նոր տավա բոլոր երգերում նույն ակնկալիքներն են: Մարդիկ միմյանց մաղթում են առատ տարի , բարի տարի, խաղաղ և երջանիկ տարի,առաղջություն,երջանկություն,երազանքների իրականացում:

Շնորհավոր Ձեր Նոր տարին,առատ, ուրախ, անկորուստ տարի լինի, բարով հասնեք մեկ էլ էս օրվան, առողջ, երջանիկ լինեք, բոլոր պանդուխտները վերադառնան, աշխարհին խաղաղություն ,զինվորին բարի ծառայություն:


Комментарии
Отправить комментарий