Հայոց բանակը 25 տարեկան է

Շնորհավոր տոնդ, Հայկական բանակ

Աստված քեզ պահապան, հա՛յ զինվոր, թող Աստծո աջը ու մորդ սիրտը միշտ պաշտպանեն քեզ ու քեզ հետ լինեն:

 







1992 թ. հունվարի 28-ին պատմական որոշում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ»՝ այդ կերպ հայտնելով Հայկական Ազգային Բանակի ստեղծման մասին:
Լինելով պաշտպանության նախարարի պաշտոնում՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսպես է բնութագրել Բանակի անցած ճանապարհը. «Մեր բանակը կարճ պատմական ժամանակահատվածում` անցնելով ծանր փորձություններ՝ պատերազմներով և բանակի խաղաղ կառուցմամբ, թրծվել է և դարձել մեր անկախության գլխավոր երաշխիքը և այսուհետ հպարտության և ներշնչման աղբյուր է»:
2017 թ. հունվարի 28-ին Հայաստանի Բանակը նշում է հիմնադրման 25 ամյակը: Այսօր Հայաստանի Բանակը իրավապես կարելի է համարել ամենամարտունակը տարածաշրջանում:

…Քաջազուն, հերոսական և դժվար ժամանակների զինվորներ, մենք գիտենք, որ ձեզ համար չկա առավել բարձր ու սրբազան պարտականություն, քան հայրենիքի պաշտպանությունը…
Հավատում ենք քեզ, քաջ զինվոր, մենք կհաղթենք մեր համբերությամբ, բարությամբ, մեր ինքնանվիրումով, անհողդողդ կամքով ու դեպի լույսն ունեցած ձգտումով… Իսկ եթե լցվի համբերության բաժակը, չարին կրկին կպարզենք մեր որձաքարե ոգին, վկան՝ Արցախի Հանրապետությունը։

Մեր ձեռքի սո'ւրն է,
Մեր տան կտու'րն է,
Մեր սրտի հու'րն է Հայոց Զինվորը`
Մեր ազատության երաշխավորը:
Մեր հիմնաքա'րն է,
Ազատարա'րն է,
Մեր մինուճարն է Հայոց Զինվորը`
Մեր զորավորն ու արժանավորը:
Հավատի հե'նքն է,
Ոգու քայլե'րգն է,
Հայ հողի վերքն է Հայոց Զինվորը`
Մեր երազավորն ու լուսավորը:
Հայ Զինվորի հետ անհաղթելի' ենք,
Ամեն խոչընդոտ էլ հարթելի' է,
Նրանով կանգուն ու մի'շտ անպարտ ենք,
Եվ նրան հավե'րժ երախտապարտ ենք`
Հայոց զինվորի'ն, մեր զորավորի'ն,
Մեր միջի միա'կ երախտավորին:


ԿՈՉ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ
Փառք ու պատիվ, զինվորներին
Մեր քաջարի տղաներին։
Եղե՛ք տոկուն, եղե՛ք կանգուն,
Ու մեզ բերեք ուրախություն։
Լավ ծառայեք, իրար հարգեք,
Եվ ձեր կյանքը սիրով ապրեք։
Կանցնի ամեն դժվարություն,
Ու կդառնա հիշողություն։
Իմ զավակներ, լավ հիշեցեք.
Ձեր մայրերի ճրագն եք դուք,
Հայրենիքի պատիվն եք դուք։
Դուք եք մեր սերն ու հույսը,
Հայոց ազգի անմար լույսը։
Այս խոսքերս լավ հիշեցեք,
Իրարով միշտ հպարտացեք։
Խաղաղություն, համբերություն,
Իմ որդիներ՝ ցտեսություն։
ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ
Հաղթանակած, հերոսացած
Հայոց երկրի հզոր բանակ,
Քո մարտական ջահը վառած
Պահիր, որպես փառքի պսակ։
Դու դեռ ջահել, դեռ պատանի,
Քսան տարիդ նոր բոլորած
Դարձել ես քաջ, անհաղթելի,
Անպարտելի կորյուն դարձած։
Շնորհավո՛ր քո տարեդարձը,
Մաղթում եմ քեզ լիարժեք կյանք,
Մնա այդպես փառքով, պատվով,
Հոգով արի՝ անկոտրում կամք։
Հզորացի՛ր, դեռ ավելի
Հզորացրու քո ապագան,
Չունենաս դու էլ թշնամի,
Ապրես կայուն ու անսասան։
Մարտիկներիդ համախմբիր,
Սատար կանգնիր քո վեհ ազգին,
Ամուր պահիր սահմաններդ,

   Գլուխ խոնարհենք,  ծնկի գանք   լռին,  հիշենք զոհերին Արցախյան մարտի,    Հիշենք բոլորին:










Комментарии