

Ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանը հասկացավ, որ շրջապատման մեջ է;Նա դեռ չգիտեր, որ այդ երկու օրում յոթանասուն և ավելի հայ զինվոր կհերոսանա:
- Դիմացեք, պահեք, հետևում մեր ծնողներն են:
Մերուժանի կողքին ոչ ոք չէր կարող մտածել նահանջելու մասին: Թշնամին շրջապատել էր Մերուժան Ստեփանյանին, նա չէր նահանջում, կռվում էր և հասցրել էր վերացնել թշնամու 25 զինվոր: Մինչև վերջին ուժերը պայքարեց և այդպես էլ չկարողացավ դուրս գալ շրջապատումից...
Ինը հոգով դիմագրավում էին թշնամու հարյուրավոր զինվորների ու հրետակոծության հեղեղին: Նրանցից չորսն ընկան...

Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Թալիշի թեժ մարտերում հերոսաբար զոհվեց 23-ամյա ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանը:
Комментарии
Отправить комментарий