
Մուրացան
Դպրոցում անցկացվեց բարձրաձայն ընթերցանություն : Ընթերցանության նյութը Մուրացանի <<Հարուստները զվարճանում են>> պատմվածքի վերջին հատվածն էր
<<Տխուր վերջաբան>> վերնագրով: Խմբակի անդամները կարդացին հատվածներով, պատմեցին և մեկնաբանեցին: Ներկայացվեց նաև Մուրացանի ստեզծագործության ընդհանուր բնութագիրը: Նշանավոր գրողի ճանապարհը եղել է փշալից ու տատասկոտ: Հիշելով իր կյանքի մռայլ օրերը՝ Մուրացանը դառնությամբ գրել է. <<Եթե ես նյութական մի փոքրիկ ապահովություն ունեցած լինեի և այդ մեքենայական աշխատանքի փոխարեն գրական աշխատությամբ պարապեի, քանի հատորներ կունենայի այժմ>>: Մուրացանը խոր ցավով պատկերել է ժողովրդի ծանր վիճակը, սոցիալական ողբերգությունը, գյուղի բարոյական աղետները՝ հանդես գալով որպես զգաստ ռեալիստ:
Комментарии
Отправить комментарий