Ստեղծագործական շարադրության մրցույթ

Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի Մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի կողմից ապրիլ ամսին  հայտարարվել էր ստեղծագործական շարադրության մրցույթ: Մրցույթի թեմաներն էին.
  1. Ես մի ծիլն եմ քո հողի
  2. Թափվիր գարնանային անձրև
  3. Մեր տան հավատն է մայրս
  4.Մեր լեզուն մեր խիղճն է և ապագան
  5.Երազանքների և իրականության խաչուղիներում
Ստեղծագործական շարադրությունների մրցույթին մասնակցեցին 12-2 դասարանի աշակերտուհի Հարությունյան Ամալյան և 10-2 դասարանի աշակերտներ Թորոսյան Նադյան, Ասրյան Լիլիթը, Նիկողոսյան Անահիտը:
    Մրցույթի արդյունքները ամփոփվեցին մայիսի 5-ին Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանում: Մեր աշակերտները պարգևատրվեցին շնորհակալագրերով: <<Քառօրյա գարուն>> անվանակարգով  պարգևատրվեց Թորոսյան Նադյան; իսկ  <<Խաղաղության ահազանգ>>  անվանակարգով՝ Հարությունյան Ամալյան:

Ստեղծագործական շարադրության մրցույթում հաղթողներին շնորհավորեցին և պատվոգրեր հանձնեցին ինստիտուտի Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հ. Խաչատրյանը և Մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Ջ. Գյուլամիրյանը:







Комментарии