Դդմիկով ռուլետ

Ինչպես պատրաստել դդմիկով ռուլետ

Սոխը մանր քերել կամ հարիչով մանրացնել, քերել նաև դդմիկը, ավելացնել ձվերի դեղնուցները, ալյուրը, համեմել աղ ու պղպեղներով: Ձվի սպիտակուցներին աղ անել, հարել` մինչև պինդ փրփուր ստացվի, լցնել մնացած բաղադրիչների վրա, զգուշորեն խառնել: Ջեռոցի տապակին յուղաթուղթ փռել, թեթևակի յուղել, լցնել խմորը, հարթեցնել, եփել 200* տաքացրած ջեռոցում` մինչև այն ոսկեշականակագույն դառնա: Սունկը շերտատել, բուսայուղով տապակել, ավելացնել մանր կտրտած սխտորը, համեմել աղ ու սև պղպեղով, ավելացնել սերուցքը, կափարիչ դնել, եփել 2-3 րոպե: Դդմիկով խմորաշերտը շրջել սննդային թաղանթի վրա, յուղաթուղթը հեռացնել: Խմորաշերտի վրա տարածել սնկի զանգվածը, քերած պանիրը, ռուլետ փաթաթել, սննդային թաղանթն էլ վրայից ձիգ փաթաթել, թողնել 15 րոպե, ապա թաղանթը հեռացնել, կտրտել և մատուցել:
Բաղադրիչներ -դդմիկ-2 հատ, ձու-4 հատ, ալյուր- 100գրամ, սոդա- 1թ. գդալ,աղ, սև պղպեղ, սունկ- 400գր., սերուցք- 200մլ., սխտոր- 1 պճեղ, պանիր- 200գր., սոխ- 1 գլուխ, ձեթ:

Комментарии