Автор:
Karine Mkhitaryan
дата:
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Հայաստանի Ազգային Պետական Խորհրդանիշները
Խորհրդանիշը ազգի գաղափարի, կառույցի, էության ոգեղեն կամ նյութական արժեքի խտացված արտահայտությունն է, արտացոլում է տվյալ ժողովրդի ժառանգական հիշողությունը և ազգային ավանդույթները:
ՀՀ պետական դրոշը


ՀՀ պետական զինանշանը
Հայաստանի Հանրապետության զինանշանի կենտրոնում` վահանի վրա պատկերված են Արարատ լեռը` Նոյան տապանով և պատմական Հայաստանի թագավորություններից չորսի` ձախ կողմի վերևում` Բագրատունիների, աջ կողմի վերևում` Արշակունիների, ձախ կողմի ներքևում` Արտաշե
սյանների, աջ կողմի ներքևում` Ռուբինյանների զինանշանները: Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն:
Հայաստանի Հանրապետության զինանշանի հիմնական գույնը ոսկեգույնն է, պատմական Հայաստանի թագավորություններինը` ձախ կողմի վերևում` կարմիր, աջ կողմի վերևում` կապույտ, ձախ կողմի ներքևում` կապույտ, աջ կողմի ներքևում` կարմիր, և կենտրոնում` վահանի վրա պատկերված Արարատ լեռը` նարնջագույն:
Նշված գույները խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության դրոշի գույները:
ՀՀ ազգային օրհներգը

Մեր հայրենիք, ազատ անկախ,
Որ ապրել է դարեդար Իր որդիքը արդ կանչում է Ազատ, անկախ Հայաստան։
Ահա եղբայր քեզ մի դրոշ,
Որ իմ ձեռքով գործեցի, Գիշերները ես քուն չեղա, Արտասուքով լվացի։
Նայիր նրան՝ երեք գույնով,
Նվիրական մեկ նշան Թող փողփողի թշնամու դեմ Թող միշտ պանծա Հայաստան։
Ամենայն տեղ մահը մի է
Մարդ մի անգամ պի՛տ մեռնի, Բայց երանի, որ յուր ազգի Ազատության կզոհվի։ |
Комментарии
Отправить комментарий