
Ուսուցչի մասնագիտական տոնը: 1994 թ-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հոկտեմբերի 5-ը հռչակվել է ուսուցչի և ամբողջ կրթական ոլորտում աշխատողների մասնագիտական օր: Ուսուցիչը մեզ տանում է դեպի կրթություն ու գիտություն: Նրա շնորհիվ մենք դառնում ենք հասարակությանը պիտանի մարդ: Յուրաքանչյուր ուսուցչի զենքը գիտությունն է, մարդ դաստիարակելու արվեստը:
Շնորհավոր Ձեր տոնը, սիրելի ուսուցիչներ: Միշտ ժպտացեք, եղեք առողջ, բարի ու համբերատար, գեղեցիկ ու հմայիչ... Թող երկար լինի Ձեր կյանքը, քանզի Ձեր շնորհիվ
է , որ գոյատևում է ազգը: Քանի կան ուսուցիչներ՝ կա նաև ազգը, երկիրն ու հասարակությունը...
Թանկագին ուսուցիչներ՝
Ցանկանում եմ լավն ու բարին
Կյանքի Ձեր մեծ ճանապարհին,
Ազատ մնաք վշտի ամպից,
Ցականում եմ անամպ երկինք
Ու իղձերի կատարում:
...
Եվ ուզո՜ւմ եմ, ուզո՜ւմ եմ ես
Մի լրացո՛ւմ անել վերջին -
Հրաշալիք կոչենք նույնպես՝
Ամեն մեկս մեր ուսուցչին...
Կարելի է այս աշխարհում
Ապրել նաև առանց բուրգի:
Անհնա՜ր է սակայն ապրել
Առանց լույսի, հայրենիքի:
Комментарии
Отправить комментарий