Այց 186 հիմնական դպրոց

Շարունակվում է թիվ 198 ավագ դպրոցի բնագիտական մեթոդմիավորման ուսուցիչների այցը թիվ 186 հիմնական դպրոց:Նոյեմբերի 10-ին հերթական հանդիպումն էր հիմնական դպրոցի աշակերտների հետ:Նշեմ,որ աշակերտներին նախապես բաժանել էինք 3 խմբի`առաջին խումբը << Շրջակա միջավայրի աղտոտվածությունը>> թեմայից պետք է պատրաստեր սալիկահանդես կենսաբանության տեսանկյունից՝ ղեկավար Լ. Բալայան, երկրորդ խումբը ֆիզիկայի տեսանկյունից՝ ղեկավարԼ.Թորոսյան և երրորդ խումբը քիմիայի տեսանկյունից՝ ղեկավար Մ.Ապրեսյան: Ուսուցիչները նաև ստուգեցին աշակերտների պատրաստվածությունը դաս-միջոցառմանը <<Ածխաթթու գազի դատավարությունը>> թեմայով:
Աշակերտները շատ ոգևորված էին և ուրախ մեր կատարած աշխատանքների համար:
 Նրանք նշեցին,որ անհամբեր սպասում են մեր հաջորդ այցին:
                                                             
                                                                                                      ՄՄ նախագահ Լ.Բալայան











Комментарии