Տարվա աշխատանքների ամփոփում


Դեկտեմբերի 22-ին դպրոցում կազմակերպվեց միջոցառում, որտեղ ամփոփվեց տարվա կատարած աշխատանքները: Դպրոցում կազմակերպված ընտրությունների արդյունքում <<Լավագույն աշակերտ>> կոչմանը արժանացան 10-12-րդ դասարանների 10 աշակերտներ: Միջոցառմանը նրանք հանդես եկան գիտելիքի մասին ասույթներով և ասմունքով: Դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանը ողջունելով նրանց, շնորհավորեց և պատվոգրեր հանձնեց: Դպրոցը հյուրընկալել էր նաև նրանց  նախկին դպրոցի տնօրեններին, ուսուցիչներին և ծնողներին: Պատվոգրեր ստացան նաև նրանք: Միջոցառմանը ներկա էր նաև դպրոցի շրջանավարտ Ամերիկյան համալսարանի ուսանող Արամ Սարգսյանը, որը շնորհավորելով աշակերտներին և ուսուցիչներին, նշեց որ գիտելիքը անհրաժեշտ է, բայց անհրաժեշտ է նաև մարդկային արժեքները: Ողջյունի խոսքով հանդես եկան նաև 135, 197, 186 և 88 հիմնական դպրոցների տնօրենները և ուսուցիչները: Ցուցադրվեց աշակերտների պատրաստած շնորհանդեսը, որտեղ ներկայացված էր դպրոցի կատարած աշխատանքները: Դրանք միջոցառումներն էին, հանդիպումները, մրցույթները, ցերեկույթները,
էքսկուրսիաները:







Комментарии