Շնորհավոր հունիսի 1-ը

Այսօր երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում հունիսի 1-ն իր շուրջն է հավաքում և համախմբում բոլոր մանուկներին: Մանկության տարիները մեր կյանքի ամենաքաղցր ու երջանիկ տարիներն են: Երեխաների իրավունքների մասին պետք է հիշենք ամեն օր, որովհետև առողջ և ազատ սերունդն է, որ կարող է դառնալ Հայաստանի պատվարժան և սեփական իրավունքներն ու պարտականությունները գիտակցող առողջ քաղաքացի:
Երեխաները մեր ապագան են: Թող աշխարհի բոլոր երեխաները մեծանան տաքուկ ընտանիքներում՝


պարուրված ծնողական անփոխարինելի սիրով...Եվ թող որ իրենց վառ աչուկներով լուսավորեն մեր այսօրն ու վաղը: Նրանք պետք է իրենց միշտ երջանիկ ու պաշտպանված զգան; Նրանք ապրում են իրենց հեքիաթային  մոլորակում, որտեղ միշտ պետք է թևածի սերն ու երջանկությունը:

    Շնորհավոր Ձեր պայծառ ու գերեցիկ այս տոնը,թող ձեր այս օրը լինի գունագեղ, քնքշանքով լի, թող ձեր մոլորակում հարատևեն անկեղծ ժպիտն ու սերը:












Այս հրաշք փոքրիկները մեր վաղվա ապագան են:

Комментарии