Ընտանիքի միջազգային օր

2011թ. փետրվարի 9-ին ԱԺ-ն ընդունեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը, որով, որպես ընտանիքի օր, ամրագրվեց մայիսի 15-ը:
Շնորհավորում եմ բոլորիս, քանի որ մայիսի 15-ը բոլորիս տոնն է: Եվ շնորհակալությո՜ւն Աստծուն այդ հիանալի նվերի համար, առանց որի մարդկային ծնունդը դատապարտված կլիներ:
Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պատգամավորները պայմանավորեցին նրանով, որ ընտանիքը, լինելով հասարակության բնական և հիմնական բջիջը, Հայաստանի Հանրապետությունում գտնվում է պետության հովանավորության և պաշտպանության ներքո:

Ընտանիքը՝ որպես հասարակության հիմնական տարր, եղել և մնում է մարդկային արժեքների, մշակույթի պահպանողը: Ըտանիքի շնորհիվ ամրանում ու զարգանում է պետությունը, աճում է ժողովրդի բարեկեցությունը:

Բոլոր ժամանակներում էլ պետութան զարգացումը դատել են ըստ հասարակության մեջ ընտանքի զարգացման աստիճանի ու ընտանիքի հանդեպ պետության վերաբերմունքի:

Ի վերջո, ընտանիքը սիրո, հարգանքի, հանդուրժողականության աղբյուր է, որի հիման վրա էլ ձևավորվում է քաղաքակիրթ հասարակությունը: Ընտանիքի բարօրությունն է պետության զարգացման ու առաջընթացի չափանիշը:

Комментарии