Ծաղիկների մասին

Ծաղիկները բնության հրաշք են և բնության ամենագեղեցիկ գլուխգործոցներից: Ծաղիկները համարվում են կյանքի, ուրախության և ստեղծագործության խորհրդանիշ: Դրանք իրենց մեջ կրում են նրբություն, հավատարմություն, սեր, ազատություն, նրբագեղություն, երևակայություն, տխրություն, միայնություն և այլ խորհրդանիշներ: Ծաղիկների միջոցով կարելի է արտահայտել ավելին, քան խոսքերով:Ծաղիկների խորհուրդը կապված է նրանց տեսակների և գույների հետ:
  Սպիտակ գույնը խորհրդանշում է անմեղությունը, մաքրությունը, անկեղծությունը:
  Վարդագույնը խորհրդանշում է քնքշություն, սեր, հմայք և անկեղծություն:
  Դեղինը էներգիա է, ուրախություն, լավատեսություն: Նարնջագույնը զորություն է, հպարտություն և ուժ: Կարմիր գույնը համարվում է սիրո, կյանքի,կրքի և ազատության
խորհրդանիշ: Մանուշակագույնը արտահայտում է մարդկանց հիացմունքը և խորհրդանշում է բարեկամություն ու հմայք: Կապույտը առեղծվածի, ինքնատիպության և ստեղծագործության խորհրդանիշն է:








Комментарии