Ուխտագնացություն Սուրբ Գրիգոր եկեղեցի

Հոկտեմբերի 6-ին դպրոցի կոլեկտիվը Ուսուցչի օրվա առթիվ կազմակերպել էր ուխտագնացություն Սուրբ Գրիգոր եկեղեցի: Արուճի եկեղեցին կառուցվել է 7-րդ դարի 60-ական թվականներին: Եկեղեցին, որը կոչվել է Արուչավանք, կառուցել է  Գրիգոր Ա Մամիկոնյանը: Ուսուցիչներին ուղեկցում էր Նուբարաշեն Սրբոց Նահատակաց եկեղեցու քահանա Տեր Շմավոն Ղևոնդյանը: Տաճարը գտնվում էր թեև կանգուն, բայց կիսավեր վիճակում: Արուչավանի եկեղեցին վաղ միջնադարյան Հայաստանի ամենամեծ պատմամշակութային կոթողներից է: Եկեղեցին գործող չէր, բայց  քանի որ մենք ուխտագնացություն էինք կազմակերպել, Տեր Շմավոնը անցկացրեց առավոտյան ժամերգություն: Ընդհանրական աղոթքով ,որը ուղղված էր առ Աստված, մենք մասնակցեցինք ծիսական արարողությանը:


Комментарии