Գրադարանավարի օր

 Առաջին անգամ լավ գիրք կարդալիս մենք նույն զգացողությունն ենք ունենում, ինչ նոր ընկեր ձեռք բերելիս: Կրկին կարդալ արդեն կարդացած գիրքը` նշանակում է նորից տեսնել հին ընկերոջը:
                                                                             Վոլտեր
                                                                                                                                             
     2004 թվականի ապրիլից ՀՀ կառավարության որոշմամբ հոկտեմբերի 7-ը հայտարարվել է գրադարանավարի օր: Տոնի խորհուրդը գրքի արժևորումն է, նրա մեծ դերակատարությունն առողջ հասարակության ձևավորման գործում: 

Գրադարանագիտությունը գիտական առարկա է, այն գիտություն է գրադարանների պատմության և գրադարանային գործի մասին: Արդի տեխնոլոգիաների դարաշրջանում գրադարաններն իրենց խնդիրներն ունեն: Ցավոտ հարցերից են շարունակում մնալ գրքերի պակասը, գրքերի պահպանությունը, անհրաժեշտ գրապահոցների բացը, մյուսում` ընթերցողների պակասը, նաև ջեռուցման համակարգի բացակայությունը:


Комментарии