
Մեզ ուղեկցում էր Նուբարաշեն Սրբոց Նահատակաց եկեղեցու քահանա Տեր Շմավոն Ղևոնդյանը: Նա ներկայացրեց նահատակված Ստեփանոսի և նրա հիշատակին կառուցված եկեղեցու պատմությունը: Հակտեմբերի 6-ին Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրն էր և Տեր Շմավոնը եկեղեցում անցկացրեց հոգեհանգստի արարողություն, որի ժամանակ երգեց հանգստյան շարականներ, ընթերցեց հանգստյան Ավետարանը և վերջում՝<<Քրիստոս Որդի Աստծոյ>> աղոթքի ընթացքում հիշատակվեց Մեծ Հայի՝Շառլ Ազնավուրի անունը, որպեսզի Աստված հիշի նրան և գթությամբ դատաստան անի:

Комментарии
Отправить комментарий