
Մայիսի 14-ին Երևանի 198 ավագ դպրոցում անցկացվեց Դաս Ա նախագծի շրջանակում ինտերակտիվ դասական դասաժամ: Դասընթացն անցկացրեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Նա ներկայացրեց դասական երաժշտության դերն ու արժեքը մեր կյանքում: Հնչեց հատվածներ մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործություններից: Ս. Սմբատյանը պատասխանեց նաև աշակերտներին հետաքրքրող հարցերին:
Դաս Ա-ի նպատակն է գեղարվեստական բարձր ճաշակի ձևավորումը, հասկանալու, սիրելու և գնահատելու դասական արվեստը, խրախուսելու մասնակցությունը դասական երաժշտության համերգներին:
Комментарии
Отправить комментарий