Շնորհավոր Վերջին զանգ

Այսօր ՀՀ բոլոր հիմնական և ավագ դպրոցներում հնչեց դպրոցական վերջին զանգը:
Շնորհավոր տոնդ , սիրելի շրջանավարտ: Այսօր ձեր կյանքի ամենահիշարժան և հաճելի օրերից մեկն է: Վերջին զանգը ազդարարում է դպրոցի դասերի ավարտը, իսկ առջևում ձեզ նոր կյանք է սպասվում: Վերջին զանգը հրաշալի խորհուրդ ունի: Այն դպրոցական անհոգ մանկության ավարտի և մեծ կյանք մտնելու խորհրդանիշն է:
 Վերջին զանգի ղողանջով շրջանավարտները մուտք կգործեն մի նոր աշխարհ՝ լի դժվարություններով և փորձություններով: Թող դրանք երբեք խոչընդոտ չլինեն ձեր ճանապարհին: Սիրելի շրջանավարտներ, դուք մեր երկրի ապագան եք և ձեզանով է պայմանավորված մեր հայրենիքի հզորությունը և բարօրությունը:
   Մաղթում ենք ձեզ անսահման հաջողություններ, ուժ ու կորով, կամք և համբերություն կյանքի փորձություններից պատվով դուրս գալու համար:

 Բարի երթ և կանաչ ճանապարհ, սիրելի շրջանավարտներ:

Комментарии