Անկախության օրը դպրոցում

Այսօր դպրոցում նշվեց Անկախության օրը: Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի 10-11 դասարանի աշակերտները: Միջոցառմանը ներկա էին հյուրեր ,ուսուցիչներ , ծնողներ և աշակերտներ: Հնչեց Հայաստանի Հանրապետության հիմնը: Հանդիսավարները ներկայացրին Անկախության հռչակման պատմությունը և նրա դերն ու նշանակությունը հայ ժողովրդի համար: Հնչեցին հայրենիքին նվիրված բանաստեղծություններ և երգեր: Այս տարի հայ ժողովուրդը նշում է Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի և հանճարեղ երգաստեղծ Կոմիտասի 150 ամյակը: Միջոցառման ժամանակ հնչեցին նաև նրանց ստեղծագործություններից: Կոմիտասի <<Կռունկ>> երգի երաժշտության ուղեկցությամբ ներկայացվեց գեղեցիկ պար 11-Ա դասարանի աշակերտուհի Ռուզաննա Ադամյանի կատարմամբ: Հնչեցին Հովհ. Թումանյանի քառյակները և հայրենիքին նվիրված բանաստեղծությունները:
 Միջոցառումը ավարտվեց ազգագրական պարով, որին մասնակցեցին նաև հյուրերը:






 Ցուցադվեց նաև աշակերտների պատրաստած պաստառները:

Комментарии