Հովհաննես Թումանյան-150

                                          Այս հմուտ, հանճարեղ Լոռեցին
  Սրանից 150 տարի առաջ Լոռու Դսեղ գյուղում, նույն գյուղի քահանա Տեր-Թադևոսի տան <<օճորքի>> տակ, փայտե օրորոցում ճոճվում էր մի երեխա: Մայրը գեղջկուհի Սոնան էր, <<մի կատարյալ սարի աղջիկ>>: Հավհաննես Թումանյանի վկայությամբ՝ հայրը՝Տեր- Թադևոսը, <<ազնիվ մարդ էր ու ազնվական, մարդասեր էր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան...Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ և ձի նստող...>>:
  Թումանյանի մեծությունը այն է, որ <<այս հմուտ, հանճարեղ Լոռեցին>> մտնում է հայի հոգու, սրտի ու մտքի մեջ, երբ նա դեռ թոթովախոս երեխա էր և ուղեկցում է նրան մինչև ծերություն և մահ: Հայ բանի ու բառի քաղցրությունը տասնյակ սերունդներ Թումանյանով են զգացել:
  Դեռ 12 տարեկան  սիրահար Թումանյանը իր ոտանավորով իր սիրած աղջկան անվանում է <<հոգուս հատոր, սրտիս կտոր>>, <<թե կան դասեր, կա նաև սեր>>:Արդեն դպրոցում բանաստեղծի համբավ է ձեռք բերում: Այսպես սկսեց 12-ամյա բանաստեղծը և գնաց, հասավ մինչև անհասանելին...
                                                                                                    Գ. Մահարի
   Եղիշե Չարենցի համար հայ բանաստեղծների մեջ ամենամեծը Թումանյանն էր:
<<Կա Մեծարենց, կա Տերյան, և բազում ուրիշ պոետներ կան, բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության>>: Սա նրա անխախտ համոզմունքն է:
Չարենցը մեծ հիացմունքով լսում ու խոսում էր քաղաքացի և մարդ Թումանյանի մասին: Նա հաճախ կրկնում էր.
 

-Երբ պիտի Թումանյանի պես իմաստուն դառնանք...

                                Եղիշե Չարեց- Հովհաննես Թումանյանին
                                                     ***
Ես կարդում եմ նրան ու ասում.-Այս հմուտ, հանճարեղ Լոռեցին
Հոմերի, Գյոթեի հետ մի օր՝ հավասար՝ նստել է քեֆի,
Եվ թաս է բռնել նրանց հետ, մեծարանք տվել ու առել,
Ինչպես իր պապերն են արել՝ իրար հետ խնջույքի նստելիս:-
                                                    ***
Նա մեծ էր ավելի, քան եղավ:-Երկնքի նման ընդարձակ,
Օվկիանի նման՝ իր ոգին ընդգրկել էր կյանքը անեզր:-
Եվ ոգու ափերին նստած՝ նա նայում էր հայացքով պայծառ-
Եվ որսում էր երգեր ու խոհեր, և տեսնում էր չքնաղ երազներ...

                                                     ***
Նա մեծ էր հողով, արյունով:- Արմատներ ուներ նա հողում:
Իր երգերը- գեղջուկ նայիրցու քրտինքով էր նա ողողում:
Հանճարեղ երգերում նրա- իր երկրի արևն էր շողում:-
Նա մեծ էր հողով ,արյունով:- Արմատներ ուներ նա հողում:-

         

Комментарии