Տոնդ շնորհավոր, սիրելի ուսուցիչ

Ուսուցիչն ի վերուստ տրված երկնային պարգև է: Ուսուցիչը մեր անաղարտ մայրենին է, մեր սուրբ հայրենիքը, մեր հաղթանակած ու հերոսացած զինվորը: Շնորհավորանքներ և բարեմաղթանքներ բոլոր ուսուցիչներին մասնագիտական տոնի կապակցությամբ: Դուք Ձեր ողջ ներուժն ու հոգու ջերմությունը ամբողջությամբ նվիրում եք երեխաների կրթության և դաստիարակության գործին: 


Ի՞նչ կմնար մարդկությունից, տե՜ր աստված,

Թե չունենար ուսուցիչներ, դպրոցներ,

Ահա ինչու` ամբողջ հոգով և սրտանց-

Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:

Ամեն մարդ էլ… ունի սիրած ուսուցիչ,
Հանճարն անգամ… Ուսուցիչ է ունեցել:
Դուք`անանո՜ւն, ձեր սաները` անվանի:-
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:






Комментарии