Ուսուցչի տոնի առթիվ դպրոցի կոլեկտիվը կազմակերպել էր էքսկուրսիա դեպի Տավուշի մարզ: Առաջին այցելությունը Դիլիջանի երկրաբանական թանգարանն էր: Քաղաքը նշում էր իր հիմնադրման 475 ամյակը:
Թանգարանում պահվում և ցուցադրվում են հնագիտական , ազգագրական , կիրառական արվեստի իրեր, գրաֆիկական աշխատանքներ, գեղանկարներ, քանդակներ, արծաթյա իր, հնատիպ գրականություն։
Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում հնագիտության բաժինը, որը հայտնաբերվել է Դիլիջանի շրջակայքից և պատկանում է ուշ բրոնզի և վաղ երկաթի դարաշրջաններին։ Պատկերասրահը հարուստ է հայ, ռուս և արտասահմանյան նկարիչների, այդ թվում՝ Հովհաննես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի, Գևորգ Բաշինջաղյանի, Մարտիրոս Սարյանի, Ռոքուել Քենտի, Էդգար Շահինի, Ռիշար Ժերանյանի բնօրինակ աշխատանքներով։
Մեր էքսկուրսիան շարունակեցինք դեպի Գոշավավք: Գոշավանքը 12-րդ դարի վանական համալիր է: Այն կառուցվել է բարձունքի վրա: Եկեղեցի բարձրանալիս մենք հիանում էինք Տավուշի մարզի աշնանային հիասքանչ բնությամբ: Գոշավանքը հիմնել է ականավոր միջնադարյան մտածող, գրական և հասարակական գործիչ, իրավագետ և հոգևորական Մխիթար Գոշը: Նա ծառայել է Գետիկ վանքում, որտեղ էլ գրել է իր ամենամեծ ստեղծագործությունը՝ <<Դատաստանագիրքը>>՝ 250 հոդվածով:Նա է առաջին անգամ խոսել կնոջ իրավունքների մասին, իսկ 11 հոդված նվիրել բնապահպանական հարցերին: Գոշավանքը եղել է միջնադարյան Հայաստանի խոշորագույն մշակութային, կրթական և կրոնական կենտրոններից մեկը: Մխիթար Գոշը ապրել է մինչև 1213 թ.: Իր ցանկության համաձայն նրան հուղարկավորել են Հարության դամբարանում, որպեսզի <<նրա հոգու աչքը միշտ կարողանա հետևել իր ստեղծած վանքին>>: Հաջորդ կանգառը Հաղարծին վանքային համալիրն էր:
Հաղարծին վանքային համալիրը գտնվում էր պատմական Ձորափոր գավառում (այժմյան Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից 18կմ հյուսիս)։

Հաղարծինի ուսումնագիտական կենտրոնը հիշատակվում է XIIIդ. առաջատար մշակութային օջախների շարքում (Կոստանդին Դ Բարձրբերդցի, Ստեփանոս Օրբելյան)։ Հաղարծինը սկսել է ծաղկել XIIIդ. 30-ական թվականներից` Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։ Մինչ այդ, վանքը երկար ժամանակ ամայացած էր։
Համալիրը կազմավորվել է տարբեր ժամանակներում կառուցված շենքերից, նրա կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ (մեկը ավերված է), սեղանատունը, մի քանի աղոթարաններ, խաչքարեր և այլն։
Комментарии
Отправить комментарий