Նվեր գրադարանին

    Մենք ուզում ենք հզոր, ապահով հայրենիք
    Հայն ապրի իր երկրում հպարտ երջանիկ:
                                                                  Արմինե Հայկազուն

<<Մենք հպարտ ենք, որ հայ ենք>> երգով է սկսվում 2018թ. ապրիլ- մայիս ամիսներին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած թավշյա հեղափոխության հաղթանակին նվիրված Գուսան Հայկազունու <<Երգարան>> գիրքը:
 Համայնքային արհեստակցական միությունը ուսուցչի և գրադարանավարի տոնի առթիվ այս գիրքը նվիրել է գրադարանին: Երգարանում ընդգրկված են Գուսան Հայկազունու հայրենասիրական ու սիրո երգերը, որոնք շուրջ 30 տարի Հայաստանում և սփյուռքում ամենասիրված ու ամենաշատ կատարվող երգերից են:
   Գուսան Հայկազունը 1988թ-ի  Արցախյան շարժման հենց առաջին օրվանից անմնացորդ նվիրվել է Արցախի ազատագրման գործին, մասնակցել պատերազմին՝ կրելով այդ տարիների բոլոր դժվարություններն ու զրկանքները:
   Հեղինակի երազանքն է տեսնել հզոր միացյալ Հայաստան և մեր աշխարհասփյուռ հայերի վերադարձը հայրենիք:

    Գուսան Հայկազունու երգերը շատերի սրտի խորքից են բխում, դրանք հագեցված են հայրենիքի զուլալ ու մաքուր սիրով, կյանքի փիլիսոփայությամբ ու հարատևության ոգով:
                                                                                                      Օֆելյա Տոնոյան
                                                                                                                 Լրագրող

                 Մենք հպարտ ենք, որ հայ ենք

Ազատատենչ իմ ժողովուրդ, նեցուկ լինենք մեր երկրին,
Փառք ու պատիվ նոր սերնդին, վահագնածին մայրերին,
Համախմբենք ողջ հայերին, ապրենք ոգով արիական,
Փառքով կերտենք հզոր, անկախ ու միացյալ Հայաստան:

Комментарии