Դաս-միջոցառում

Հոկտեմբերի 18-ին դպրոցում անցկացվեց դաս- միջոցառում՝  նվիրված Մենդելեևի պարբերական համակարգի 150 ամյակին: Միջոցառումը կազմակերպել էին բնագիտության մեթոդմիավորման ուսուցիչներ  Լ. Բալայանը , Լ. Թորոսյանը և Մ. Ապրեսյանը: Միջոցառմանը մասնակցում էին ավագ դպրոցի 10-11-րդ դասարանների  և հարակից 197,186,88 հիմնական դպրոցների ավարտական դասարանի աշակերտները:  Նրանք համատեղ ,ուսումնասիրելով Արեգակնային համակարգը, պատրաստել էին սալիկաշարեր: Մասնակիցները աշխատել էին խմբերով: Յուրաքանչյուր խումբ ներկայացնում էր Արեգակնային համակարգի մի մոլորակի քիմիական բաղադրությունը: Միջոցառման ընթացքում հնչեցին նաև բանաստեղծություններ :Դաս- միջոցառումն  ավարտվեց գեղեցիկ պարով: Հիմնական դպրոցի աշակերտները մասնակցության համար ստացան վկայականներ:

Комментарии