Լավագույն աշակերտների ընտրություն

Դպրոցում ամեն տարի անցկացվում է լավագույն աշակերտների ընտրություն: Այս տարի նույնպես կատարվեց լավագույն աշակերտների ընտրություն : Ընտրությանը մասնակցեցին դպրոցի բոլոր ուսուցիչները և աշակերտները :  Յուրաքանչյուրը քվեաթերթիկի վրա նշել էր երեք աշակերտի անուն: Աշակերտները, ընտրությունը կազմակերպած Ն. Հովսեփյանի հետ միասին, բացեցին քվեատուփը և ցուցակներում նշեցին ձայներ հավաքած աշակերտների անուններն ըստ դասարանների: Հետո հաշվարկի արդյունքում ընտրվեցին  ձայների մեծ քանակ ստացած աշակերտները: Դրանք տասն էին և տարբեր դասարաններից: Լավագույն աշակերտներն էին 10-11-րդ դասարանների հետևյալ աշակերտները՝
  Ելենա Սարգսյանը, Ժենյա Կարապետյանը, Դոնարա Ֆարսյանը, Արաքսյա Ավագյանը, Գայանե Թամարյանը, Սյուզաննա Հայրապետյանը, Արսեն Աղաբաբյանը,  Դիանա Նադոյանը , Գրեզելդա Գալստյանը և Բենիամին Թադևոսյանը:


Комментарии