Կրթության միջազգային օրը 198 ավագ դպրոցում

           Օրհնված է նա , ով սովորել է սովորել:
                                                                         Մենանդրոս

Հունվարի 24-ը  ՄԱԿ-ի կողմից հռչակված է Կրթության միջազգային օր: Այդ օրը հռչակելով՝ ՄԱԿ-ի անդամ պետություններն ամրագրում են, որ կրթությունն անհրաժեշտ է գիտելիքների և հմտությունների ձեռքբերման միջոցով հասարակության լիարժեք անդամ դառնալու  և  կայուն զարգացման համար: Կայուն զարգացման նպատակն ամրագրում է համապատասխան որակյալ կրթության ապահովումը բոլորի համար ողջ կյանքի ընթացքում:
 Հունվարի 24-ին դպրոցում նշվեց  Կրթության միջազգային օրը : Դպրոցի անգլերեն լեզվի ուսուցչուհի Քրիստինե Գևորգյանը կազմակերպել էր միջոցառում նվիրված Կրթության միջազգային օրվան: Մասնակիցները 10-12-րդ դասարանների աշակերտներն էին: Ներկայացվեց կրթության դերն ու նշանակությունը մարդու կյանքում:  Ներկայացվեց  փոքրիկ  բեմադրություն , որտեղ թագավորը իր որդիներից պահանջեց բերել աշխարհի  ամենակարևոր բանը: Կրտսեր որդին բերեց կրթության լույսը, որով կլցվի աշխարհը: Ներկայացվեց նաև մի քանի իրավիճակ կրթության նշանակության և դերի մասին: Առաջին իրավիճակում ծնողները դեմ էին կրթությանը, երկրորդ իրավիճակում երեխան էր դեմ, իսկ երրորդ իրավիճակում և ծնողները,  և երեխաները կողմ էին կրթությանը: Ներկայացված իրավիճակները քննարկվեցին աշակերտների կողմից: Կիրառված խմբային աշխատանքի միջոցով մասնակիցները իրենց մտքերը կրթության մասին փակցրեցին Կրթության ծառի արմատներին և ճյուղերին:

Комментарии

  1. If you're looking to burn fat then you absolutely need to get on this totally brand new custom keto plan.

    To create this keto diet service, licensed nutritionists, personal trainers, and top chefs joined together to develop keto meal plans that are efficient, convenient, money-efficient, and enjoyable.

    Since their grand opening in early 2019, 1000's of clients have already remodeled their figure and health with the benefits a good keto plan can give.

    Speaking of benefits: in this link, you'll discover 8 scientifically-proven ones provided by the keto plan.

    ОтветитьУдалить

Отправить комментарий