Նոր գրքեր գրադարանում

 Նոր գրքեր գրադարանում

Փետրվար ամսին գրադարանը համալրվեց նոր գրականությամբ: Ազգային գրադարանը դպրոցի գրադարանին տրամադրեց վերջին տարիներին հրատարակված  40 անուն գիրք: Նոր գրքերը գեղարվեստական գրականություն է: Գրադարանում անցկացվեց նոր գրքերի տեսություն: Ընթերցողներին ներկայացվեց նոր գրականությունը: Գրադարանում փետրվարի 15-ից 19-ը հայտարվեց գիրք նվիրելու օրեր: 11-բ դասարանի աշակերտները փետրվարի 19-ին կազմակերպեցին միջոցառում նվիրված Գրքի տոնին: Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը ամեն տարի նշվում է գիրք նվիրելու օր: Այդ առիթով երեխաները պատրաստել էին սալիկաշար դպրոցի գրադարանի մասին: Նրանք ներկայացրին գրադարանի պատմությունը և կատարած աշխատանքները: Կարդալով ասույթներ գրքերի և ընթերցանության մասին ՝ նրանք արժևորեցին գրքի դերը մարդու կյանքում:                       




Комментарии