Անկախության 30 ամյակը

 Սպտեմբերի 25-ին դպրոցում անկացվեց միջոցառում նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 30 ամյակին: Հայրենասիրական թեմայով միջոցառումը կազմակերպել էր Անգլերենի մեթոդմիավորումը: Մասնակցում էին 10-11 դասարանի աշակերտները:Միջոցառումը անցկացվեց անգլերեն լեզվով: Ներկայացվեց փոքրիկ բեմադրություն,որտեղ սփյուռքահայ երիտասարդը վերադառնում է հայրենիք և միանում թշնամու դեմ կռվող իր ընկերներին: Մասնակիցները  ներկայացրին հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը: Միջոցառմանը հնչեցին ազգային երգեր, պարեր և ասմունք: Ցուցադրվեց սալիկաշար, որը ներկայացնում էր Անկախության հռչակագիրը, Հայաստանի խորհրդանիշները, պատմությունը և մշակույթը: 


Комментарии