Ուսուցիչներ, խոնարհվում ենք Ձեր առջև

 

Ամեն մարդ էլ… ունի սիրած ուսուցիչ,
Հանճարն անգամ… Ուսուցիչ է ունեցել:
Դուք `անանո՜ւն, եր սաները` անվանի: -

Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:

Եթե ուսուցիչը սիրում է իր աշխատանքը, նա լավ ուսուցիչ կլինի:
Եթե ուսուցիչը սիրում է աշակերտին, ապա նա ավելի լավ ուսուցիչ կլինի, քան նա, ով կարդացել է բոլոր գրքերը, բայց չի սիրում իր աշակերտին:
Եթե ուսուցիչը սիրում է և իր աշխատանքը, և իր աշակերտին, նա կլինի կատարյալ ուսուցիչ:                                                                                                                         Լև Տոլստոյ
Հոկտեմբերի 6-ին դպրոցում անցկացվեց միջոցառում նվիրված ուսուցչի միջազգային օրվան: Մասնակիցները 10-12-րդ դասարանի լավագույն աշակերտներն էին: Ներկայացվեց սալիկաշար ուսուցչի մասին ասույթներով: Հնչեցին շնորհավորանքներ, շնորհակալական խոսքեր, բանաստեղծություններ եւ երգեր նվիրված ուսուցիչներին: Միջոցառումը կազմակերպել էր Հայերենի մեթոդմիավորումը: Միջոցառմանը ներկա էին նաեւ Երեւանի Պետական Համալսարանի Գրականության պատմության ամբյոնի վարիչ Սամվել Մուրադյանը եւ Սաթենիկ Աբրահամյանը : Նրանք գրադարանին նվիրեցին Ս.  Մուրադյանի հեղինակած գիրքը:




Комментарии