Հայոց բանակի 30 ամյակը

Շնորհավոր տոնդ ,Հայ զինվոր


 Հայաստանի Հանրապետությունում նշում են ԶՈՒ կազմավորման 30 ամյակը։

1992 թվականի հունվարի 28-ին նորանկախ Հայաստանի կառավարությունն ընդունեց Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին որոշումը, որն էլ սկիզբ դարձավ ազգային բանակ ստեղծելու համար։

1990 թվականին, երբ Հայաստանի երրորդ հանրապետությունը ձևավորման և կայացման փուլում էր, առաջնահերթ էր ազգային անվտանգությունն ու անկախության պահպանումը, որի հիմանական երաշխիքը կարող էր լինել միայն մարտունակ բանակը։

Ամեն անգամ Հայրենիքի զինվորի մասին գրելիս մտածում ես արդյոք բառերն ի զորու են արտահայտելու Սերը, Երկյուղածությունը, Հիշողությունը, Հպարտությունը:

<<Չկա ազատության գործի համար զոհված ոչ մի շիրիմ, որի վրա չծլարձակվեն իրենց հերթին նոր կյանք տվող սերմեր.>>:    Ուիթմեն


Մեր նորօրյա պատմությունը դեռ գրվելու է և այն լինելու է Ընդվզումի,Պայքարի, Ուժի և Անկախության պատմություն, լինելու է Ոգու և Զենքի հաղթանակի պատմություն: Հազար թրթիռով, հազար բջիջով մեր պատմությանը, խաչին, արմատներին կապված հազարավոր քաջեր զենք ու զրահ հագան, կենաց մահու կռիվ ելան՝ իրենց հերոսությամբ ու իրենց արյամբ սրբացնելու մեր հազար անգամ խոցված հողը, կանգուն պահելու մի հազար անգամ քանդված տունը, փրկելու մեր վտանգված պատիվն ու արժանապատվությանը, մեր ազատ ու   անկախ ապրելու իրավունքը:    

Մեր կռիվը դեռ չի ավարտվել: Մեր ցեղի կանչով, մեր արյան կանչով մենք պարտավոր ենք մեր Երեկվա տերը լինել, մեր Այսօրվա տերը լինել, որպեսզի դառնանք մեր Վաղվա տերը: Թափված արյունը պիտի սրբանա, մենք պարտավոր ենք՝ զոհվածներն են հրամայում, երախտիքով, որդիաբար գլուխ խոնարհել Հիշատակի առաջ, ապրել այնպես,որ մահին հաղթած ոչ մի զինվոր չմոռացվի, պիտի արժեվորենք նրանց սխրանքը, որպեսզի հավատարիմ մնանք նրանց ոգուն, մարտունակությանը, հայրենասիրությանը:

<<Դեպի փառքը տանում է ամենևին ոչ ծաղիկներով ճանապարհը>>: Լաֆոնտե

Մեր բանակը հերոսական բանակ է: Հայրենիքը ապրում է հայրենասիրությամբ: Յուրաքանչյուրս պետք է պահպանենք այն սուրբ հողը, որը ժառանգել ենք մեր նախնիներից, իսկ հայ զինվորը պետք է կոփի իր կամքը՝ բանակում ծառայելով, լինի կարգապահ,պարտաճանաչ ու հայրենասեր և անհրաժեշտության դեպքում կյանքը չխնայի հայրենիքի համար: Հայոց բանակը ձևավորվեց պատերազմի բովում: Հայոց բանակում ծառայելը ոչ միայն պարտք է, այլ նաև կոչում: Բանակը նվիրյալների համար է, ովքեր գիտակցում ու գնահատում են հայրենիքի անվտանգության ու խաղաղության արժեքը: Բանակը մեր անվտանգության երաշխիքն է:

Խոնարհվում ենք մեր զոհված հերոսների հիշատակի առաջ: Հավերժ փառք նրանց, իսկ վիրավոր հերոսներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում:
  


Комментарии