Մայրության և գեղեցկության տոն

>Ապրիլի 7-ը Մայրության և գեղեցկության տոնն է: Ըստ ավանդության այդ օրը Գաբրիել հրեշտակը ավետեց կույս Մարիամին, որ նա աշխարհին է պարգևելու Աստսո միածին որդուն՝ Հիսուս Քրիստոսին: Կույս Մարիամի մայրական կերպարը դարձավ բոլոր հավատավոր մայրերի խորհրդանիշը, և ամեն մայր , ծնունդ տալով իր զավակին, նրա հետ աշխարհին է պարգևում իր մայրական սերը, իր հավատը դեպի բարին և հույսը դեպի լավ ապագան: Շնորհավոր ձեր տոնը սիրելի մայրեր, տատիկներ, դուստրեր և քույրեր: Տոնի առթիվ դպրոցում փոխտնօրեն Մ. Ապրեսյանը կազմակերպել էր միջոցառում, որին մասնակցում էին 10-11-րդ դասարանի աշակերտները: Նրանք շնորհավորեցին բոլոր մայրերին իրենց տոնի առթիվ և մաղթեցին առողջություն,հաջողություն և խաղաղ ու երջանիկ կյանք:Հնչեցին բանաստեղծություններ, երգեր մայրերին նվիրված: Ներկայացվեց գեղեցիկ հայկական պար, ինչպես նաև փոքրիկ բեմադրություն մայրերի առօրյա հոգսերի և գործերի մասին:                 




Комментарии