Աղոթքի խորհուրդները


Ինչ է աղոթքը Աստծու հետ հարաբերվելու առաջին և կարևորագույն միջոց է համարվում աղոթքը: Կարևոր է Քրիստոսի հետևյալ պատվիրանը: Երբ աղոթես,չլինես կեղծավորի նման, որոնք սիրում են ժողովարաններում հրապարակների անկյուններում աղոթքի կանգնել, որպեսզի մարդկանց երևան: Այլ դու երբ աղոթես, մտիր քո սենյակը, փակիր քո դռները և ծածուկ աղոթիր: Աղոթելիս շատախոս մի եղեք, ինչպես հեթանոսները, քանզի նրանք կարծում են, թե իրենց շատ խոսքերի պատճառով լսելի կլինեն: Աղոթքը բարձրագույն հոգևոր վիճակ է, որի ընթացքում աղաթողն առավելագույն կենտրոնացումով իր խոսքն ուղղում է Աստծուն: Առանց հավատի աղոթքն անուժ է, և միայն հավատից բխող աղաթքն է, որ կարող է լսելի լինել Աստծուն: Եզնիկ Կողբացին պատվիրում է. <<Լավ է հստակ խորհրդով քնել, քան պիղծ խորհրդով աղաթել և իզուր չորչարվել>>: <<Երբ աղոթում ես, հավաքիր խորհուրդդ և ապա սաղմոսիր>>: Աղոթքի խորհուրդները շատ գեղեցիկ է նկարագրել Գր. Տաթևացին: Ըստ նրա՝ աղոթքի սրբությունները երեքն են՝ սրտի, լեզվի և ձեռքերի, քանզի աղոթքը նրանց միջոցով է կատարվում: Ձեռքերի սրբությունն ագահությունից, զրկանք պատճառելուց, արյունից մաքուր մնալն է, լեզվի սրբությունը բարկությունից, հայհոյանքներից, աղաղակներից զերծ մնալն է, իսկ սրտի սրբությունն աղոթքի սրտաբուխ լինելն է՝ սիրտը մաքրելով բոլոր մեղքերից, չար խորհուրդներից: Առ Աստված ուղղված աղոթքները լինում են ընդհանրական, երբ հավատացյալները միասին են հավաքվում աղոթելու, և առանձնական.երբ աղոթքը կատարվում է միայնակ:Հիսուս Քրիստոսը սովորեցրեց նոր աղոթք <<Հայր մեր>>:



Комментарии