Գրադարանավարի օր

Շնորհավոր գրադարանավարի մասնագիտական օրը
Հոկտեմբերի 7-ը 2004թ-ից Հայաստանում պաշտոնապես նշվում է Գրադարանավարի օր: Հանրապետության բոլոր գրադարաններում կազմակերպվում են միջոցառումներ նվիրված գրադարանավարի մասնագիտական օրվան: Դպրոցի գրադարանում անցկացվեց զրույց գրադարանի և գրադարանավարի դերի մասին: Գրադարանավարի հիմնական առաքելությունն է ընթերցանության քաջալերումը: Գրադարանավարը պետք է ունենա անհրաժեշտ կառավարման հմտություններ, դրսևորի բավարար մասնագիտական պատրաստվածություն, եռանդ ու խանդավառություն գրադարանավարության գործին նպաստելու համար:Զրույցի ընթացքում երեխաները գնահատեցին գրքի և գրադարանի դերը իրենց կյանքում, իսկ գրադարանավարի դերը մեծ է գրքերի ճիշտ ընտրության, ընթերցանության խթանման համար:

  












 

Комментарии