Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի կամ կարելի լինի համեմատել մարդ կոչման հետ:
Ես միշտ Ձեզ հետ եմ , Ձեր մեջ եմ... Հովհ. Թումանյան
Գիրք նվիրելու օրվան և Հովհաննես Թումանյանի 156 ամյակին նվիրված ՝10-բ և 12- դ դասարանների աշակերտները <<Եթե չկարդայի այդ գիրքը>> խորագիրն կրող դասն անցկացրին գրադարանի ընթերցասրահում:Դասը վարում էր Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լիլիթ Աբաջյանը: Նա ներկայացրեց Թումանյանի կյանքն ու ստեղծագործությունը: Ընթացքում ունկնդրեցին Թումանյանի ստեղծագործություններից, տեղում կատարված աշխատանքներով՝ նկարներով, եիկտողերով, բանաստեղծություններով, աշակերտները արտահայտեցին իրենց զգացածը, ապա կիսվեցին նախընտրած գրքերի սիրելի տողերով, որ փոխել կամ նկատելիորեն զարգացրել էր իրենց մտածողությունը: Դասն ամփոփվեց 12-րդ դասարանցիրերի ստեղծագործությունները կարդալով և խրախուսմամբ:
Դասին ներկա էին դպրոցի տնօրեն Ս. Խաչատրյանը , փոխտնօրեն Մ. Ապրեսյանը և դասղեկ Ն. Թորոսյանը, որոնք իրենց տպավորություններով կիսվեցին աշակերտների հետ: Ավարտին գիրք նվիրեցին գրադարանին:
Комментарии
Отправить комментарий