Տյառնընդառաջի տոնակատարությունը դպրոցում
Տոնը անհատի կամ ժողովրդի կյանքում տեղի ունեցած կարևոր իրադարձության հանդիսավոր նշումն է,կատարումը: Պետական և եկեղեցական տոները կատարվում են շքեղ հանդիսություններով և միջոցառումներով: Յուրաքանչյուր տոն ունի իր խորհուրդը, իմաստն ու նշանակությունը: Եկեղեցական տոներից է Տյառնընդառաջը,որը ժողովրդի մեջ հայտնի է նաև<<Տրնդեզ>> անունով: Տյառնընդառաջ նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ: Այն նվիրված էքառասնօրյա Հիսուսին տաճար բերելուն: Հովսեփն ու Մարիամը քառասուն օրական Հիսուսին տանում են տաճար: Այստեղ նրանց ընդառաջ է գալիս Սիմոն անունով մի ծերունի:Սիմոնը ազնիվ ու արդար մարդ էր: Աստված Սիմոնին պատվիրել էր ապրել այնքան, որ տեսնի մարդկության փրկչի ծնունդը: Սիմոն ծերունին գրկում է մանուկ Հիսուսին և ասում, որ նա փրկություն և լույս կլինի մարդկանց համար:
Արարողությունները եկեղեցում սկսվում են փետրվաի 13-ի երեկոյան ժամերգությամբ և շարունակվում են տների բակերում, որտեղ խարույկներ են վառում: Մարդիկ ցատկում են խարույկի վրայով, որ կրակի բոցեղեն լեզվակները մաքրեն իրենց գործած չար ու վատ արարքները: Իսկ նորպսակներն էլ դրանով օրհնություն են ստանում:
Փետրվարի 14-ին դպրոցի բակում կատարվեց տոնակատորություն խարույկի շուրջ: Գեղեցիկ երգ ու պարով ուսուցիչները և աշակերտները տոնեցի Տրնդեզը:
Комментарии
Отправить комментарий