10-րդ <Դ> դասարանում կազմակերպվել էր գրքի տոնին նվիրված բաց դաս <Գրականություն > առարկայից: Միջոցառումն անցկացվեց գրադարանի ընթերցասրահում՝գրադարանավար Կ. Մխիթարյանի աջակցությամբ: Դասը վարում էր Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Դիանա Գևորգյանը: Դասը սկսվեց ընթերցանության և գրքի մասին ասույթների ընթերցմամբ: Պահելով օրվա խորհուրդը՝աշակերտները հանդես եկան Հովհաննես Թումանյանի կենսագրական հետաքրքիր դրվագներին նվիրված հաղորդումներով:Հետո աշակերտները իրար նվիրեցին բազմաժանր գրքեր: Դասի նպատակը ընթերցանության, կրթության կարևորության մասին գիտակցության սերմանումն էր: Աշակերտները կարդացին գրքերի մասին հետաքրքաշարժ փաստեր, իմացան , թե որոնք են աշխարհի ամենամեծ,ամենածանր,ամենաթանկարժեք, ամենափոքր գրքերը: Աշակերտները ծանոթացան մի շարք պետություններում ընթերցանության մակարդակին և հասկացան, որ ամուր և զարգացած պետության, բարեկեցիկ ու ու երջանիկ հասարակության հիմքերը ազգի ընթերցանության և կթական մակարդակի մեջ են: Միջոցառման ավարտին հանդես եկավ դպրոցի տնօրեն Ս. Խաչատրյանը՝կարևորելով Հովհ. Թումանյանի պես մեծ հայի կյանքի ու ստեղծագործոթյունների իմացությունը,առանձնակի շեշտելով կիրթ, գրագետ ու ընթերցասեր հասարակություն ունենալու անհրաժեշտությունը: Աշակերտներին իր սրտի խոսքը հղեց նաև փոխտնօրեն Մ. Ապրեսյանը՝ ուշադրություն հրավիրելով գրքի տված հուզականության, էներգիայի, ապրումնեի վրա, որոնք անջնջելի հետք են թողնում ընթերցողի հոգում:
Комментарии
Отправить комментарий