Փետրվարի 28-ին դպրոցում տեղի ունեցավ հանդիպում լրագրող, խմբագիր,սցենարիստ, գրող, արձակագիր Հովիկ Աֆյանի հետ: Հանդիպմանը ներկա էին ուսուցիներ և 10,11 և 12-րդ դասարանի աշակերտները: Անին և Վահեն ներկայացրին գրողի կենսագրությունը և ստեղծագործական ուղին: Քննարկվեց Հ. Աֆյանի <<Կարմիր>> ստեղծագործությունը: Աշակերտները նախապես կարդացել էին և իրենց հետաքրքրող հարցերը ուղղեցին գրողին:Հովիկ Աֆյանը սիրով պատասխանում էր հարցերին: Վերջում Արմանը մարմնավորեց կարմիր զգեստով պարուհուն: Դպրոցի տնօրեն Ս. Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար՝մեծ տեղ տալով գրքին և գիտելիքին:
<<Աշխարհի ծայրն էի գնացել՝ դե 9-րդ Մասիվ, որի 198 ավագ դպրոցում, սակայն ,պնդում են, որ իրենք աշխարհի ոչ թե ծայրն են,այլ կենտրոնը: Չնայած ասացի՝ ավելի գրավիչ է հնչում աշխարհի ծայրը՝ որպես գնալու տեղ: Աշակերտական խորհուրդը պահանջել էր ուսուցիչներից կանչել ինձ ու քննարկել<<Կարմիրը>>: Ես չգիտեմ՝ <Կարմիրը>> դեռ ինչքան պիտի հուզի՝ինձ տանելով աշխարհի ծայրը...
Շնորհակալ եմ 198 դպրոցի բոլոր ուսուցիչներին, տնօրեն Խաչատրյանին , որովհետև նրանց աշակերտները հարցեր ունեն և դրանք տալու համարձակություն: Իսկ նկարը Արմանը նկարեց մինչ մենք զրուցում էինք: Եվ իսկապես չգիտեմ, թե հիմա ումն է Կարմիրը...>>:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
Комментарии
Отправить комментарий