ՄԵԾԵՐԸ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՄԱՍԻՆ
«Ավետիք Իսահակյանը հավերժ կենդանի կքայլի համաշխարհային պոեզիայի լուսավոր ուղիներով՝ վկայելով հայ ժողովրդի հոգու վեհությունն ու ազնվությունը»:Մարտիրոս Սարյան
«Իսահակյանը ի աշխարհս սփռված հայության կիզակետն է, հայրենիք այցելող հայի սրբատեղին։ Նա Արարատ էր՝ Արարատի դիմաց, Էջմիածին էր՝ Էջմիածնի կողքին, Սջան էր՝ Սևանից հեռու, Մատենադարան էր՝ կանգնած Մատենադարանում։ Իսահակյանը խարիսխ էր, ուժ էր, հավատ էր, հավատամք»Սիլվա Կապուտիկյան
«Իսահակյանը պատկանում է այն բանաստեղծների թվին, որոնք հազվադեպ են ծնվում։ Նրանով հարստանալու իրավունք ունի յուրաքանչյուր, նույնիսկ ամենահարուստ գրականությունՆրա պոեզիան մի քանի տասնամյակների ընթացքում օգնել է ինձ ապրել:Ես համոզված եմ, որ նա կապրի դարեր ու դարեր»:Իլյա Էրենբուրգ
«Իսահակյանի լիրիկայի ուժը նրա մեջ է, որ նա իր անձնականը կարողանում է վերածել հանրայինի, իսկ այդ պարզ զգացումի մեջ նա տեսնում է անսովորը, և այդ անսովորը դառնում է այնքան սովորական, որ թվում է, թե այդ երգերը, այդ փոքրիկ ոտանավորները միշտ էլ եղել են, որ նրանք ապրում էին ժողովրդի մեջ մինչև պոետի ծնունդը, որ նա լոկ ուկնդրել, գրի է առել դրանք»։
«…Նրա ողջ ստեղծագործությունը երգ է Հայաստանի անցյալի, ներկայի և ապագայի մասին։…Իսահակյանի բոլոր բանաստեղծությունները կրում են իրենց վրա մեղմ ու ջերմ լույս և ներծծված են այդ լույսով: Նրա թախիծը պայծառ է. նրա բանաստեղծական պատկերների «աշխարհը» լուսավոր է, արևը այդ աշխարհում մայր չի մտնում…»
Комментарии
Отправить комментарий