Գիտելիքի օրը 198 ավագ դպրոցում


Սեպտեմբերի 1-ը գիտելիքի և դպրության օրն է:

Հերթական անգամ հնչեց դպրոցական զանգը՝ հիշեցնելով ,որ այսօրվա գիտելիքները կառուցում են մեր վաղվա ապագան:

Շնորհավորում ենք բոլոր աշակերտներին և ուսուցիչներին Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ, մաղթելով գիտելիքներով հարուստ տարի:

Գիտելիքը լույս է ,որը բացում է աշխարհի գաղտնիքները, այն ուժն է որ մեզ դարձնում է ավելի ազատ հզոր և խելացի:

Ասույթներ

Գիտելիքը մեր աշխարհի բացարձակ արժեքն  է: Անհրաժեշտ է սովորել,ճանաչել:

                                                            Մ.Գորկի


Գիտելիքը ուժ է և այդ ուժի դեմ չեն դիմանա ամենաքարացած մոլորությունները,ինչպես որ նրա դեմ չդիմացավ մեզ շրջապատող բնության իներցիան:

                                                            Ա.Գերցեն
 

Գիտելիքը զրահ է բոլոր դժբախտությունների դեմ:

                                                             Ա.Ռուդաքի


Մարդ  ձգտում է դեպի գիտելիքները, և հենց որ նրանում մարում է գիտելիքի ծարավը,նա դադարում է մարդ լինելուց:

                                                              Ֆ.Նանսեն

Комментарии