Շնորհավոր տոնդ, Գրադարանավար



 Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ը պաշտոնապես նշվում է որպես Գրադարանավարի օր:

Այն սկսվել է նշվել 2004 թվականից՝ ՀՀ կառավարության որոշմամբ։

Շնորհավորական ուղերձ Գրադարանավարի օրվա առթիվ

Սիրելի Գրադարանավարներ, ձեր անմնացորդ  նվիրվածությունը, գիրք ու գիտելիք սիրելու և այդ սերը հասարակությանը փոխանցելու ազնիվ առաքելությունը արժանի է  ամենաբարձր գնահատանքի: Դուք մեր մշակույթի ժառանգության պահապանները, գիտելիքի և առաջընթացի  ճաանապարհի լուսավորողներն ու ոգեշնչողներն եք: Թող ձեր ամեն օրը լցված լինի ստեղծագործ աշխատանքով, հոգևոր ջերմությամբ ու ընթերցանության անսպառ լույսով:

Թող զարգանան մեր գրադարանները, հարստանան նոր գաղափարներով և նոր սերունդների հետաքրքրությամբ, իսկ ձեր սրտում միշտ վառ մնա գրքի և կրթության հանդեպ հավատը:

                  Հայաստանի համայնքային գրադարաններ

Գրադարանավարի օրը պարզապես մասնագիտական տոն չէ. այն տոն է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են գիրքը, հավատում գիտելիքի ուժին և հավատում են,որ կրթությունը մարդու կյաքում ամենամեծ ձեռքբերումն է, իսկ գրադարանավարը իր գործում դառնում է կամուրջ  ընթերցողի և գիտելիքի միջև, դառնում ներշնչանքի աղբյուր: Շնորհիվ գրադարանավարի ընթերցանության խթանման ունենում ենք կրթված ու բանիմաց սերունդ, իսկ  կատարած աշխատանքը միշտ գնահատելի է և արժանի ուշադրության:

      Տոնդ շնորհավոր, Գրադարանավար

Комментарии