ԳԱՐՆԱՆ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 
ԳԱՐՈՒՆ Է ,ԳԱՐՈՒՆ.....

Հ.Շիրազ-Թագադրում

Հոգիս արթնացավ հարավի բույրից,
Ինձ է դուրս կանչում զեփյուռը նրա,
Ձյունն էլ արևի ջահել համբույրից
Ուրախ լալիս է դաշտերի վրա:
Ելնեմ, ծաղկումն է ձնծաղիկների`
Ձյունից ինձ նայող աչերն համբուրեմ,
Գնամ ետևից ծիծեռնակների`
Նրանց հետ ետ գամ` գարունը բերեմ,-
Բարձրանամ կապույտ գահը լեռների`
Արևն իբրև թագ իմ գլխին առնեմ,-
Հագնեմ ծիրանին արշալույսների,-
Գարնան թագավոր ինձ թագադրեմ,
Եվ հրովարտակ արձակեմ մի խիստ,
Որ աղբյուրները հավերժ կարկաչեն,
Որ ծաղկեն լեռներն իմ արևանիստ,
Որ ծով դաշտերը հավերժ կանաչեն,
Որ գարունները գան ու չգնան,
Որ հավերժանան զմրուխտ դրախտով,
Որ բեկվի իմ դեմ խորհուրդը մահվան,
Որ մարդը ցնծա հավերժի բախտով:
Եւ ես երջանիկ կլինեմ այնժամ,
Եւ գուցե այնժամ ես մահը սիրեմ,
Երբ անմահ լինեմ, երբ հավերժանամ,

Երբ գարունները ողջ թագավորեմ…

Գարնանմուտ

Նշենիներն արթնացել,
Իրար գլխով են անում
    Եվ հրճվում են, որ իրենք
   Առաջինն են արթնանում:
   Ձնծաղիկն է ծիծաղում
   Լացակումած մի թմբից,
  Կարմիր գլխիկն է հանում
   Դաղձը խոնավ իր ճմբից:

Հ.Սահյան-Գարուն է գալիս...

Ձմեռը հալվել, դարձել է առու,
Դարձել է առու, դարձել է վտակ,
Արաքսի հունով, նա գնում է հեռու,
Գնում է լցվում է, ծովը անհատակ։
Հոգնած թևերը, քսելով ամպին,
Կրծքին դեռ խոնավ, ծվենը նրա,
Արագիլն իջել, Արաքսի ափին՝
Հանգստանում է, մի ոտքի վրա։
Երկինք ու երկիր, մեզ ձայն են տալիս,
Դռները բացեք, գարուն է գալիս...
Դռները բացեք, դռները բացեք, գարուն է գալիս,
Գարուն է գալիս...
Աղբյուրն աղբյուրին, իր գիրկն է կանչում,
Իրար են փարվում, հովերն արթնացած,
Ծաղկունքից արբած, բնությունն է շնչում,
Քանդում է մեղուն ժիր, ակնամոմը թաց։
Հողն է մայրության, հրճվանքից դողում,
Թող որ հավիտյան, միշտ ազատ մնա,
Թող որ ոչ մի ծիլ, չմնա հողում,
Ոչ մի բույն հավքի, թափուր չմնա:

Հ.Սահյան-Գարուն էր...

Գարուն էր... սիրտս գնաց,
Բարձունքից-բարձունք ընկավ,
Ոտքիս տակ, ամեն քայլիս,
Մանկության մասունք ընկավ...
Վեր թռա ինչ-որ կանչից,
Տառապած բարձիս վրա
Աչքիցըս իրեն-իրեն
Մի կաթիլ արցունք ընկավ

Վ.Տերյան-Գարուն

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում...
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք...

Գարուն


Ձմեռն անցավ...
Եկավ գարուն...
Ձյունը հալվեց,
Լցվեց առուն:
Արև ծագեց
Արևելքից,
Ծիլեր քաշեց

Գետնի տակից:
Տաք հարավից
Եկան հավքեր,
Բույն հյուսեցին
Ընկեր-ընկեր:
Ծառը պտկեց,
Տվեց բողբոջ,


Աղբյուրն հանեց

Անուշ խոխոջ:
Փռվեց կակաչ
Սարի լանջին,
Կարմրեց մորին
Թփի միջին:
Դաշտը թավիշ
Զգեստ հագավ,
Կանգնեց քարին
Երգեց կաքավ:
Արոտ գնաց
Ծնած մաքին,
Կաթը տվեց
Անուշ ձագին:

Գարուն

Զուգված, զարդարված
Թավիշ կանաչով,
Ցոլում է դաշտը
Ոսկե ճաճանչով:
Սիրուն մայիսը
Գոհար է մաղել,
Ծաղկանց թերթերը
Շողել ու շաղել:
Հազար տեսակի
Թռչուն է երգում.
Ալ-կանաչ դաշտը
Զընգում, զրընգում:

Գարուն


Կարոտ ենք տեսքիդ, աննըման գարուն,
Շո՛ւտ արի մեզի, բե՛ր ծաղիկ սիրուն,
Բե՛ր պայծառ արև, բե՛ր մեզ տաք օրեր,
Ճըռվըռող թըռչուն. բե՛ր կանանչ դաշտեր:
Բա՛ց մեր դըռները, բա՛ց մեր պատուհան,
Թող բացվին, ծաղկին, վարդ, մեխակ, շուշան.
Փակված սենյակեն ելնինք, ազատվինք,
Կանաչ դաշտ երթանք, խաղանք, գլորվինք:

Հ.Շիրազ -Գարնանամուտ

Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,
Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,
Ու երկինքը հոգուս մեջ, ու արեւը աչքերիս,
Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք,-
Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր,
Ու մարդիկ ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին
Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր,
- Ի՜նչ թարմություն,- ասացին,- ի՜նչ թարմություն,-
ու բացին
Լուսամուտներն իմ առջեւ, ու ես իմ սիրտը բացել՝
Անցնում էի երգելով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու հասմիկներ հոգեթով,
Կարծես մի ողջ բնություն մի պատանի էր դարձել,
Քաղաք իջել լեռներից՝ կանցներ զմրուխտ հեքիաթով
Երկրե-երկիր շաղ տալով կակաչներն իր ձեռքերի,
Մեր երգերի լուսաբացն ու գարունը լեռների։

Վ.Տերյան-Գարնանամուտ

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։
Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։
Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։
Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն...

Комментарии

  1. Լավ է ես էս անգիրը ոնց սովորեմ :/

    ОтветитьУдалить
  2. LoL Ես վոչ մի հստ չեմ կարոxanum քնտեմ վոր սովորեմ :3

    ОтветитьУдалить
  3. Այս վկայությունն արժե կիսվել աշխարհին: Ես այստեղ եմ աշխարհին պատմելու բժիշկ Ալաղոդարոյի բարի գործերի մասին: Ես Օլիվիա Բոլթոնն եմ, ես Մեծ Բրիտանիայից եմ: Տղամարդս ինձ և երեխաներիս թողեց մեկ այլ տարեց կնոջ համար: Ինձ համար այդքան էլ հեշտ չէր: Ես այնքան շատ եմ սիրում ամուսնուս և հույսս չկորցրեցի, և ես շարունակեցի աղոթել, և Աստված վերջապես պատասխանեց իմ աղոթքներին… ես առցանց որոնեցի ուղղագրիչ, որը կօգնի ինձ միավորել ինձ և իմ սիրելիին: ընդմիշտ և ես տեսա այնքան շատ վկայություններ, թե ինչպես է Դոկտոր Ալաղոդարոն օգնել այդքան շատ մարդկանց առցանց, և ես որոշեցի նրան փորձարկել… Ես կապվեցի նրա հետ և բացատրեցի նրան: Նա ինձ ասաց, որ չանհանգստանամ, որ 24 ժամվա ընթացքում հետ կբերի իմ տղամարդուն։ Նա խորհրդակցեց իր լիազորությունների հետ և վստահեցրեց, որ չանհանգստանամ: Նա արեց իր գործը և հմայեց, և ի զարմանս ինձ, ամուսինս վերադարձավ նույն օրը՝ աղաչելով և լաց լինելով, ճիշտ այնպես, ինչպես ասաց բժիշկ ԱԼԱՂՈԴԱՐՈՆ: Նա ինձ ներողամտություն խնդրեց և խոստացավ, որ ոչ մի պատճառով երբեք չի լքի ինձ։ Մենք երջանիկ ենք և միասին ենք ապրում։ Կապվեք բժիշկ Ալաղոդարոյի հետ հիմա և եղեք հավերժ երջանիկ: մի կորցրեք հույսը և հաջողություն..



    WHATSAPP ԵՎ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ՝ +1 424-571-9773
    Էլ.փոստ :alaghodaroh@gmail.com

    ОтветитьУдалить

Отправить комментарий