Ստուգարք
10-րդ դասարան 1-ին քառորդ (2013-2014)
Երկրաչափություն
1. Որ ուղիղներն են կոչվում զուգահեռ:
2. Որ ուղիղներն են կոչվում խաչվող:
3. Ուղղի և հարթության զուգահեռության հայտանիշը:
4. Զուգահեռ հարթությունների հայտանիշը:
5. Արդյոք ճշմարիտ է, եթե երկու ուղիղներ չունեն
ընդհանուր կետեր, ապա նրանք զուգահեռ են:
6. M կետն
ընկած չէ a ուղղի վրա: Քանի ուղիղ կա,
որ չի հատում a ուղղին և անցնում է M կետով:
7. a ուղիղը զուգահեռ է հարթությանը: Ճշմարիտ է
արդյոք, որ այդ ուղիղը չի հատում հարթության մեջ ընկած ոչ մի ուղղի:
8. a ուղիղը զուգահեռ է հարթությանը: Ճշմարիտ է
արդյոք, որ այդ ուղիղը զուգահեռ է հարթության մեջ ընկած ցանկացած ուղղի:
9. a ուղիղը զուգահեռ է հարթությանը: Ճշմարիտ է
արդյոք, որ այդ ուղիղը զուգահեռ է հարթության մեջ ընկած որևէ ուղղի:
10. Երկու զուգահեռ ուղիղներից մեկը զուգահեռ է
ինչ-որ հարթության: Արդյոք ճշմարիտ է այն պնդումը, որ այդ հարթությանը զուգահեռ է նաև
երկրորդ ուղիղը:
11. Արդյոք
ճշմարիտ է այն պնդումը, որ եթե 2 ուղիղներ զուգահեռ են ինչ-որ հարթության, ապա դրանք
միմյանց զուգահեռ են:
12. Երկու ուղիղներ զուգահեռ են ինչ-որ հարթության:
Այդ ուղիղները արդյոք կարող են հատվել:
13. Երկու ուղիղներ զուգահեռ են ինչ-որ հարթության:
Այդ ուղիղները արդյոք կարող են լինել խաչվող:
14. Կարող են արդյոք a և b խաչվող ուղիղները զուգահեռ
լինեն c ուղղին
15. Սեղանի սրունքները
զուգահեռ են հարթությանը: Արդյոք զուգահեռ են հարթությունը և սեղանի հարթությունը:
16. Զուգահեռագծի
երկու կողմերը զուգահեռ են հարթությանը: Արդյոք զուգահեռ են հարթությունը և զուգահեռագծի
հարթությունը:
17. Ինչպիսի բազմանկյուններ
կարող են լինել քառանիստի հատույթները:
18. Ինչպիսի բազմանկյուններ
կարող են լինել խորանարդի հատույթները:
19. Ուղիղը հատում
է հարթությունը: Հարթության
մեջ կա արդյոք թեկուզ մեկ ուղիղ, որը զուգահեռ
է այդ ուղղին:
20. Արդյոք ճշմարիտ
է. ցանկացած երեք կետեր գտնվում են մի հարթության մեջ:
21. Արդյոք ճշմարիտ
է. ցանկացած չորս կետեր գտնվում են մի հարթության մեջ:
22. Արդյոք ճշմարիտ
է. ցանկացած չորս կետեր չեն գտնվում մի հարթության մեջ:
23. Արդյոք ճշմարիտ
է. ցանկացած երեք կետերով անցնում է հարթություն, ընդ որում միայն մեկը:
24. A, B, C, D կետերն
ընկած չեն մի հարթության մեջ: Արդյոք հատվում են A, B, C կետերով և A, B, D կետերով անցնող հարթությունները:
25. Արդյոք կարող
են երկու հարթություններն ունենալ միայն մեկ
ընդհանուր կետ:
26. Անվանեք ABCD
քառանիստի բոլոր խաչվող կողերի զույգերը:
Ստուգարք
11-րդ դասարան 1-ին քառորդ (2013-2014)
Երկրաչափություն
1. Գլանի կողմնային մակերևույթի մակերեսի բանաձևը
2. Գլանի հիմքի մակերեսի բանաձևը
3. Գլանի լրիվ մակերևույթի մակերեսի բանաձևը
4. Ինչ պատկեր է գլանի հատույթն այն հարթությամբ,
որը զուգահեռ է գլանի ծնորդին
5. Ինչի է հավասար գլանի հիմքի հարթության և գլանի
ծնորդով անցնող հարթության կազմած անկյունը
6. Ինչ պատկեր է գլանի հատույթն այն հարթությամբ,
որը զուգահեռ է գլանի հիմքին
7. Ինչ պատկեր է գլանի հատույթն այն հարթությամբ,
որը զուգահեռ է գլանի առանցքին
8. Ինչ պատկեր է գլանի առանցքային հատույթը:
9. Գլանի առանցքային հատույթը կարող է արդյոք լինել
քառակուսի:
10. Ինչ պատկեր է գլանի կողմնային մակերևույթի փռվածքը:
11. Կոնի կողմնային մակերևույթի մակերեսի բանաձևը:
12. Կոնի լրիվ մակերևույթի մակերեսի բանաձևը:
13. Ինչ պատկեր է կոնի հատույթն այն հարթությամբ,
որը զուգահեռ է կոնի հիմքին
14. Ինչ պատկեր է կոնի հատույթն այն հարթությամբ,
որն անցնում է կոնի գագաթով:
15. Միմյանց հավասար են արդյոք այն անկյունները,
որոնք կոնի ծնորդները կազմում են հիմքի հարթության հետ:
16. Ինչ պատկեր է կոնի կողմնային մակերևույթի փռվածքը:
17. Ինչ պատկեր է հատած կոնի առանցքային հատույթը:
18. Հատած կոնի կողմնային մակերևույթի մակերեսի
բանաձևը
19. Հատած կոնի լրիվ մակերևույթի մակերեսի բանաձևը:
20. Գլանի շառավիղը հավասար է 8-ի, բարձրությունը`
10-ի: Գտնել լրիվ մակերևույթի մակերեսը:
21. Գլանի շառավիղը հավասար է 8-ի, բարձրությունը`
10-ի: Գտնել առանցքային հատույթի մակերեսը:
22. Կոնի ծնորդը հավասար է 10-ի, բարձրությունը
`8-ի: Գտնել շառավիղը:
23. Կոնի ծնորդը հավասար է 10-ի, բարձրությունը
`8-ի: Գտնել առանցքային հատույթի մակերեսը:
24. Կոնի ծնորդը հավասար է 10-ի, բարձրությունը
`8-ի: Գտնել կողմնային մակերևույթի մակերեսը:
Комментарии
Отправить комментарий