Հայրավանքը, որը հայտնի է նաև Հայր Հովհաննու վանք, Մարդաղավնյաց վանք անվանումներով, գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի հյուսիս-արևելյան կողմում, Սևանա լճի առափնյա ժայռոտ հրվանդանի վրա: Այն IX-XII դդ. վանական համալիր է, որը բաղկացած է եկեղեցուց (Ս. Ստեփանոս) և գավիթից: Ս. Ստեփանոս եկեղեցին (IX դ.) հայկական ճարտարապետության եզակի նմուշներից է: Այն քառաբսիդ է, ունի խաչաձև, կենտրոնագմբեթ հորինվածք` 6,15մ x 7,15մ ներքին առանցքային չափերով: Եկեղեցին ունի երկու մուտք` հարավից և արևմուտքից: Արևմտյան մուտքը բացվում է գավիթի մեջ: Խորանները ներքուստ և արտաքուստ բոլորաձև են: Հարավ արևելյան կողմում կառուցված է մի ավանդատուն, որն հավանաբար հետագայում է ավելացվել: Եկեղեցին կառուցված է կոպտատաշ բազալտից, սակայն կամարները և ութանիստ թմբուկով գմբեթը սրբատաշ տուֆից են: Եկեղեցու արևմտյան մասում XII դարի վերջին կառուցվել է գավիթը: Ձորին մոտ լինելու և ժայռոտ տեղանքի անհարմարության պատճառով գավիթն ստիպված են եղել եկեղեցու առանցքից շեղել և փոքր-ինչ կողք տեղափոխել: Գավիթն ամբողջությամբ կառուցված է սրբատաշ քարերով: Արևելքից ավելացրած են երկհարկանի ավանդատներ: Կենտրոնում` երկու սյուների և երկու կիսասյուների վրա կանգնած է երդիկավոր, ութանիստ, շթաքարեզարդ գմբեթը՝ շարված սև և կարմիր շեղադիր քարերից: Գմբեթի բոլոր հիմնական տարրերը մշակվել են կատարյալ ձևով, և երբ երդիկից թափանցում է արևի ճառագայթը, լույսի և ստվերի խաղը անկրկնելի գեղեցկություն է հաղորդում նրան: Եկեղեցու և գավիթի պատերին արված են բազմաթիվ արձանագրություններ: Դրանցից ամենահինը 1211 թվականին է կատարվել: Արձանագրությունում ասվում է, որ եղբայրներ Հովհաննես և Ներսես վարդապետները նորոգել են եկեղեցին ու նրան արևմուտքից կից երկսյուն, երդիկավոր ութանիստ, շթաքարեզարդ գմբեթով գավիթ կառուցել: Հայրավանքն ունի պարսպապատ փոքրիկ բակ, որտեղ կան XVI դ. տապանաքարեր ու խաչքարեր, պարսպից դուրս խցերի ու տնտեսական շենքերի ավերակներն են: Համալիրի տարածքում պեղվել են մի շարք բնակարաններ և բնակատեղի։ Հայտնաբերվել են վաղ և միջին բրոնզի դարին վերաբերող անոթների բեկորներ, կավե կուռք, բազմազան անոթներ, կրակարաններ և այլն։ Հիմքեր կան ենթադրելու, որ Հայրավանքի առափնյա ժայռին կառուցված կիկլոպյան ամրոցը, որը եղել է պարսպապատ բնակավայրի միջնաբերդ, վերաբերում է նույն ժամանակաշրջանին: Հայրավանքից գտնվել են նաև միջնադարյան հասարակ ու ջնարակած կավանոթների նմուշներ։ XIII դարում Հայրավանքը բազմաթիվ նվիրատվություններ է ստացել. 1211-ին Գեղարքունիք գավառի տեր, Զաքարյան իշխանների գործակից, սպարապետ Բուբայից` այգի Առինջում և ջրաղաց` Քանաքեռում, 1213-ին ոմն Համազասպից` այգի, Բեշքեն և Ինանիկ (Իվանե) Օրբելյան իշխաններից` Բերդ գյուղի հարկի մի մասը և այլն: Հայրավանքի վերաբերյալ մեզ է հասել մի գեղեցիկ ավանդապատում: Երբ Լենկ-Թեմուրը, Հայաստանը գրավելով ու ժողովրդին կոտորելով հասնում է Այրիվանք, վանքի վանահայր Հովհաննես եպիսկոպոսը, կոտորածը չտեսնելու համար, հրաշագործ մի խաչ ուսին կապած իրեն նետում է ջուրը: Բայց Աստծո կամքով չի սուզվում, այլ վազում է ծովի վրայով: Տեսած հրաշքից ցնցված Լենկ-Թեմուրն իր մոտ է բերում վանահորը և խոստանում կատարել նրա ցանկությունը: Վանահայրը խնդրում է իրեն թողնել այնքան ժողովուրդ, որքան կտեղավորվի վանքի ներսում: Լենկ-Թեմուրը համաձայնվում է: Մարդիկ սկսում են մտնել վանքը: Ամբողջ ժողովուրդը լցվում է, դրսում ոչ ոք չի մնում: Զարմացած Լենկ-Թեմուրը նկատում է, որ վանքի միջի մարդիկ աղավնիներ են դառնում և թռչելով ազատվում են սպանդից: Այդ օրվանից վանքի անունը վանահայր Հովհանի անունով կոչվել է Հովհաննավանք, Հայր Հովհանու վանք, նաև` Մարդաղավնյաց վանք, իսկ հետագայում` Հայրավանք: Այս ավանդությունը գրի է առել կաթողիկոս Ղազար Ա Ջահկեցին, իսկ դեպքերը տեղի են ունեցել 1381-ին: Կաթողիկոսը նշում է, որ վանահայրն այդ հրաշքն իրագործել է Խաչափայտի մասունքով խաչի զորությամբ (խաչը հետագայում տեղափոխել են Սևանավանք): Հայրավանքը գործել է մինչև XIX դ.: 1980-ական թթ. վանքը նորոգվել է, եկեղեցու գմբեթը` վերակառուցվել:

Комментарии
Отправить комментарий