Ապրիլի 20-ին թ.17 հատուկ դպրոցում տեղի ունեցավ Անտուան դը Սենտ Էքզյուպերիի <<Փոքրիկ իշխանը>> հեքիաթի բարձրաձայն ընթերցում և քննարկում: Միջոցառմանը մասնակցում էին թ. 198 և թ.17 դպրոցների աշակերտները , ուսուցիչները, այլ հյուրեր: Թ. 198 ավագ դպրոցից 20, իսկ 17 դպրոցից` 15 աշակերտ: Ընթերցանությունը անցկացնում էին գրադարանի խմբակի անդամներ Լուիզան, Մարիամը, Դիանան և Ջուլյան: Մասնակիցները բաժանված էին 5 խմբի, յուրաքանչյուր խմբում` յոթական աշակերտ:
Աշխատելու համար խմբերին բաժանված էր անհրաժեշտ պարագաներ` գունավոր մատիտներ, թղթեր: Հեքիաթից ընտրված էր երեք հատված: Նախքան հեքիաթի ընթերցումը, Լուիզան ներկայացրեց Անտուան դը Սենտ Էքզուպերիի համառոտ կենսագրությունը: Ապա Մարիամը կարդաց 1-ին հատվածը, տրվեց դադար, և խմբերին հանձնարարվեց քառաբաժանի մեթոդով ներկայացնել , թե ինչ տեսան , ինչ զգացին:Խմբերում սկսեցին քննարկել , ապա թղթի վրա պատկերել տեսողական պատկերներ: Յուրաքանչյուր խումբ ներկայացրեց իր աշխատանքը: Հիմնականում ներկայացնողները 17 դպրոցի աշակերտներն էին: 2-րդ հատվածը ներկայացրին բեմադրությամբ: 4-րդ դասարանի աշակերտներ Գագիկը և Գայանեն բեմականացրին իրենց հանձնարարված հատվածը: Շարունակվեց հատվածի ընթերցանությունը, ապա նույն կերպ կատարվեց քննարկումը: Նարեկն ու
Գագիկը ներկայացրին Փոքրիկ իշխանի և աղվեսի հանդիպման հատվածը:
Խմբերի հետ աշխատանքների ժամանակ Անգլիայից եկած հյուրերը մոտենում, հետևում էին աշխատանքներին և զրուցուն նրանց հետ: Աշակերտներից ոմանք հաղորդակցվում էին անգլերել լեզվով: Երեխաները աշխատում էին ջերմ մթնոլորտում, շփվում էին ազատ և անկաշկանդ: Վերջում հնչեց <<Փոքրիկ
իշխանը>> երգը Նարեի կատարմամբ: Միջոցառումից տպավորված էին բոլորը,
նաև ` հյուրերը:
Комментарии
Отправить комментарий